Բաքուն պահանջում է Երևանի Կոնդ թաղամասը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓաշինյանի իշխանության զիջողականությունը և թշնամու բոլոր պահանջների անխոս կատարումը ամեն անգամ ավելի է մեծացնում Ադրբեջանի ախորժակը։ Թշնամական երկիրը այս անգամ էլ խոսում է մայրաքաղաք Երևանի նկատմամբ իր հավակնությունների մասին։
Երեկ հայտնի դարձավ, որ Բաքուն ընդդեմ Երևանի նամակ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կապված Երեւանի «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամասի հետ կապված։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական մեդիայում տեղ գտած հրապարակումներից։
Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ թաղամասում եղել է մի քանի հարյուր տուն եւ այլ կոթողներ, որոնք հանդիսացել են ադրբեջանական մշակութային ժառանգության մաս եւ իբրեւ թե ոչնչացվել են հայերի կողմից։



