Մարտուն Գրիգորյանը կվերցնի մանդատը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կվերցնի պատգամավորական մանդատը։ Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, հայրենակիցներ, վերջին օրերին լրատվամիջոցներով տեղեկացրել եմ, որ վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը։
Բոլորս հասկանում ենք, որ երկրում առկա ներքաղաքական և հատկապես արտաքին քաղաքական օրակարգում` ծանր ու դժվարին այս ժամանակահատվածում, հեշտ որոշում չէր ստանձնել այսպիսի պատասխանատվություն։
Անկախ դժվարություններից ու խոչընդոտներից, որպես Շիրակի մարզից, Գյումրուց ընտրված ընդդիմադիր պատգամավոր պատրաստ եմ և պարտավորված ամեն ինչ անել մարզի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներին հետեւողական լինելու համար։
Հընթացս կտեղեկացնեմ Ձեզ պատգամավորական աշխատանքիս ծավալի ու զարգացման մասին։
Շնորհակալ եմ»։
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
4
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



