Ջրվեժում բակում խաղացող 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք էր ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «հրազենային բազմաթիվ արճճային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա տղա:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ Ջրվեժ գյուղի տներից մեկում 51-ամյա տանտերը, իրեն պատկանող որսորդական ողորկափող հրացանի հետ անփույթ վարվելու հետևանքով, կրակոց է արձակել՝ մարմնական վնասվածք պատճառելով բակում խաղացող հարևանի 8-ամյա տղային:
51-ամյա տղամարդը ներկայացրել է որսորդական հրացանը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



