Հրդեհ ավտոմեքենայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 4-ին, ժամը 05:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցում՝ «Էրեբունի Մոլ» տանող ճանապարհին, կայանած ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշի 7-րդ փողոցում գտնվող դպրոցի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։58-ին, մարվել՝ 06։10-ին։ Այրվել է «Audi A100» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



