Ֆրանսիան կատարում է ԻՊ-ի դիրքերին կոալիցիայի ավիահարվածների մինչեւ 20 տոկոսը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի ռազմաօդային ուժերը կատարում են «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի ավիահարվածների մինչեւ 20 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է «Շառլ դե Գոլ» ֆրանսիական ավիակրի ծովակալ Ռենե Ժան Կրինյոլան:
«Ցամաքային զորքերի աջակցման ընթացքում, մասնավորապես, Իրաքի Էր Ռամադիում տեղի ունեցող մարտերի ընթացքում մենք մասնակցում ենք կոալիցիայի հարվածների գրեթե 20 տոկոսին»,- հայտնել է Կրինյոլան BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ծովակալի խոսքով՝ բացի ամեն օր իրականացվող ավիահարվածներից, Ֆրանսիայի օդուժը նաեւ «ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում, հետախուզական տվյալների հավաքման առաջադրանքներ է կատարում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



