Նեպոմնյաշչին կրկնեց լեգենդար Սմիսլովի նվաճումը
ՍՊՈՐՏՌուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին 1956 թվականից հետո դարձավ առաջին շախմատիստը, որին հաջողվեց երկրորդ անգամ անընդմեջ հաղթել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում։
Այսպիսի արդյունք նախկինում ունեցել է միայն խորհրդային շախմատիստ Վասիլի Սմիսլովը, որը երկրորդ անգամ հավակնորդների մրցաշարում հաղթելուց հետո նվաճեց նաեւ շախմատային թագը՝ չեմպիոնական մրցամարտում հաղթելով Միխայիլ Բոտվինիկին։
Հիշեցնենք, որ Նեպոմնյաշչին անցած տարի չեմպիոնական մրցամարտում պարտվել էր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։ Հերթական չեմպիոնական մրցամարտը նախատեսված է այս աշնանը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



