ԱՄՆ-ում 3 հազարից ավելի ավիաչվերթեր են չեղարկվել մոլեգնող տարերքի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում 3 հազարից ավելի ավիաչվերթեր են չեղարկվել եւ ավելի քան 2,7 հազարը՝ հետաձգվել տոռնադոների եւ առատ տեղումների պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկատվություն է հրապարակված FlightAware մասնագիտացված կայքում:
Անբարեպաստ եղանակի ճակատը, որը հանգստյան օրերին ընդգրկել էր 11 նահանգների տարածք, աստիճանաբար տեղափոխվում է երկրի արեւելյան ծովափ: Վերջին օրերին տարերային աղետի հետեւանքներից ավելի քան 40 մարդ է զոհվել: Առավել մեծ չափով տուժել է Տեխասի հյուսիսը, որտեղ անցած շաբաթ օրը մոլեգնել է միանգամից ինը տոռնադո: Դրանք, ընդհանուր առմամբ, ավերել ու վնասել են 1450 շինություն, առավելապես՝ բնակելի տներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



