Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ինչքան կարճ յուբկա հագած աղջիկ կա, հարցնում ես, ասում է՝ պրոդյուսեր եմ». ֆիլհարմոնիայի տնօրեն

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ամանորին հաշված օրեր են մնացել: Past.am-ը զրուցեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի հետ՝ կապված անցնող տարվա հաջողությունների և ոլորտի խնդիրների հետ:

- Որո՞նք էին 2015 թվականի գլխավոր ձեռքբերումները:

- Աշխատանքային առաջին հաջողությունը համարում եմ այն, որ ֆիլհարմոնիայի կազմում ստեղծել ենք երեք նոր անսամբլ: Իհարկե, առաջին անսամբլն ստեղծվել է անցյալ տարի, բայց իր հիմնական գործունեությունը ծավալել է 2015 թվականի ընթացքում: Անսամբլների ստեղծումը ես համարում եմ հաջողություն, որովհետև մենք այսօր ունենք դասական երաժշտության պրոպագանդման լուրջ խնդիր: Այդ խնդիրը կապվում է դասական երաժշտության նվագախմբերի տեսակների հետ: Կամերային նվագախումբն ամենափոքրն է, որի կազմում են 20-25 մարդ և գործիք: Օրինակ՝ եթե մենք ուզում ենք օպերային երաժշտություն քարոզել, ապա մենք նվազագույնը պետք է գործ ունենանք 125-200 մարդու հետ:

Մենք ստեղծել ենք մոբիլ, փոքր խումբ՝ 10-12 մարդուց բաղկացած, որոնք, երաժշտական անգրագիտություն չհամարեք իմ ասածը, կարողանում են հանդես գալ այդ 120-ի փոխարեն: Ես հասկանում եմ, որ կոպիտ բան եմ ասում, բայց այդպես է: Այդ խումբը ներկայացնում է դասական, օպերային գործեր: Այդ խմբով մենք կարողանում ենք դասական երաժշտություն հանրահռչակել մարզերում:

Դուք գիտեք, որ օպերա եղել է Գյումրիում: Մարզերում չկան նման դահլիճներ: Չեն կարող բեմի վրա լինել և՛ նվագախումբը, և՛ երգիչները: Մենք այդպիսի դահլիճներ էլ չունենք, որ 120 մարդ կարողանա բեմի վրա տեղավորվել: Այդ խումբն ստեղծվել է հասարակական պահանջից և իրավիճակից: Խմբում իրենց մասնակցությունն ունեն Հայաստանի լավագույն երաժիշտները, երգիչները: Օրինակ՝ մեզ մոտ երգում է Հովհաննես Այվազյանը: Իմ կարծիքով՝ նա ամենալավ երիտասարդ երգիչն է Հայաստանում: Մասնակցում է մեր մենակատարուհի Իրինա Զաքյանը: Խմբի մասնակիցների մասնագիտական կարողություններն ու հմտությունները մեզ տվել են ընդհանրական մի առավելություն:

Մենք ստեղծել ենք նաև սիմֆոնիկ ջազային մի նվագախումբ, որը կազմված է վեց երաժշտից: Երգ չկա, նրանք հնչեցնում են գործիքային երաժշտություն, որոնք հայտնի են և սիրված, իսկ դահլիճը ստանում է մեծագույն հաճույք: Երրորդ խումբն ունի ավելի երկար պատմություն: Փարիզում ամեն տարի անցկացվում է մի փառատոն, որտեղ մասնակցում են աշխարհի լավագույն խմբերը: Դա ավելի շատ պրոդյուսերների համար է: «Արտ Էքսպո»-ի պես՝ խմբերն ունեն սեփական տաղավարը՝ իրենց աֆիշներով, ձայնագրություններով, կենսագրության ներկայացմամբ: Լուվրի առաջին հարկում է: Դա աշխարհում լավագույն երաժշտական շուկան է: Անձնական նախաձեռնութայմբ երկու տարի մասնակցել եմ և հասկացել եմ, որ մենք Եվրոպայում ոչնչով չենք կարող ներկայանալ: Մենք ո՛չ կարող ենք Բեթհովեն նվագել, ո՛չ էլ … Ոչ մի գործիքով չենք կարող մրցակցային դաշտ մտնել: Միակ առավելությունը համարում եմ մեր հոգևոր երաժշտությունը և ֆոլկլորային երաժշտությունը:

Ես մտածեցի, որ ֆոլկլորային երաժշտությունը մի փոքր դուրս է մնացել: Հոգևոր երաժշտությունն էլի ինչ-որ ձևով ներկայացվում է: Ստեղծեցինք ֆոլկ-խումբ: Լուրջ երաժիշտների հետ եկանք այն կարծիքի, որ ֆոլկը հետաքրքիր չէ իր բնական ձևով: Պետք է ավելի բազմաձայն սարքել, որ մոնոտոն չլինի: Ռուբեն Ալթունյանի հետ, որը մեր լավագույն մշակողներից և կոմպոզիտորներից է, որոշեցինք ֆոլկը մոդեռնացնել և ստեղծել ֆոլկ մոդեռն խումբ: Բոլորը հայկական նվագարաններ են, Ռուբեն Ալթունյանն էլ անում է մշակումներ: Այդ խմբերի ստեղծման մեջ կա մեծ պահանջ, դրանք բազմաթիվ հյուրախաղերի են մեկնում՝ ներկայացնելով Հայաստանի մշակույթի օրերը: Դա պատահական չէ:

Այս տարի նաև իրականացրեցինք սահմանապահ բնակավայրերի երեխաների այցելությունները մայրաքաղաքի մշակութային օջախներ: «Սահմանապահ» բառն իզուր չէ, այսինքն՝սահմանի վրա գտնվող: Ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գյուղերի մոտ 3000 երեխաներ մասնակցեցինք համերգային, թանգարանային և այլ միջոցառումների: Երեխաներն այցելել են Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Պատկերասրահ, Պատմության թանգարան: Այդ երեխաների մեծ մասն առաջին անգամ էր Երևանում: Դա շատ կարևոր է, քանի որ ուշադրություն է սահմանապահ գյուղերի հանդեպ:

-Տեղյակ ենք, որ երեխաների համար բաց դասեր եք անցկացնում: Կպատմե՞ք դրանց մասին: Հետաքրքիր է՝ ի՞նչ են դրանք տալիս երեխաներին:

-Ուզում եմ խոսել դպրոցական ֆիլհարմոնիայի մասին , որը երեխաների համար լավագույն պետական ծրագիրն է: Ցավոք, այն չունի լայն ընդգրկում և ֆինանսավորում: Ամեն տարի ֆինանսավորումը կրճատվում է, չգիտեմ՝ ինչու: Դա իրենից ներկայացնում է դաս- համերգ: Համերգ, որովհետև դա կատարվում է բեմի վրա: Մենք հաղորդավարի փոխարեն ունենում ենք բանախոս, որը կատարում է ուսուցչի դերը: Մասնակիցն ու ունկնդիրը դպրոցականներն են: Բանախոս-ուսուցիչը պատմում, մեկնաբանում և դաս է տալիս երեխաներին: Սա համերգ է՝ դասի մեթոդաբանությամբ: Սա պատահական բան չէ, սա մանկավարժական մեթոդաբանություն է: Ամբողջ կյանքում երեխայի հիշողության մեջ մնալու են բեմի վրա տեսած էլեմենտները: Նույն բանը չի ստացվի, եթե տանես դպրոցում, դասարանում անես: Այստեղ երեխան ավելի ճիշտ է ընկալում ամեն ինչ: Այս ծրագիրը պետք է լինի կրթության նախարարության ուշադրության կենտրունում: Դասերն անցկացվում են ամեն ուրբաթ: Գալիս է բանախոսը և բացատրում՝ ինչ է քամանչան, դուդուկը, ինչու ենք ասում ծիրանափող և այլն: Ասվում է, որ դուդուկը հայկական գործիք է, որովհետև պատրաստված է ծիրանի փայտից, ծիրանի հայրենիքը Հայաստանն է: Մեզ մոտ գալիս են դուդուկի լավագույն վարպետները՝ Ջիվան Գասպարյանը, Գևորգ Դաբաղյանը և այլք: Դա լիովին այլ հասկացողություն է, երբ երեխաները տեսնում են այդ կենդանի նվագը բեմի վրա: Մենք անդրադառնում ենք ոչ միայն հայկական երաժշտությանը, օրինակ՝ պատմում ենք, թե ինչպես է ստեղծվել Վիվալդիի «Տարվա եղանակները»: Երեխաներին հետաքրքիր է՝ ջութակով ինչպե՞ս «քամի անել» և այլն: Դա դառնում է մի գեղեցիկ բեմադրություն: Ես արեցի, բայց կիսատ մնաց, հիմա փորձում ենք վերականգնել, որ այս ծրագրին օնլայն տարբերակով մասնակից դառնան տարբեր մարզերում ապրող աշակերտներ: Այսօր գրեթե բոլոր դպրոցներում կան համակարգչային լսարաններ: Երեխաները կարող էին մեր դասերին հետևել տանը կամ դպրոցում՝ այցելելով մեր կայք: Նույնիսկ հասել էինք այն մակարդակի, որ երեխաներն այնտեղից հարց էին տալիս, մենք այստեղից պատասխանում էինք: Ֆինանսի բացակայության պատճռով կիսատ մնաց:

-Միջազային կապերի զարգացման առումով ի՞նչ աշխատանք է տարվում:

Մշակույթի նախարարությունն այդպիսի բաժին ունի, որը զբաղվում է այդ հարցերով: Մեր անձնական կապերով նախաձեռնում ենք որոշակի բաներ, բայց դա շատ քիչ է: Այսօր ամենաբարդ բանն այն է, որ դրսում չենք կարողանում ներկայացնել մեր մշակույթը: Եթե փառատոներն էլ չլինեն, համարյա չկա այլ հնարավորություն:

- Ի՞նչ խնդիրներ ունեք՝ մենեջմենթի հետ կապված:

- Ամենաբարդ բանն է: Այսօր Հայաստանում դրա մասնագետները չկան: Մենք շատ փոքր հանդիսատես և շուկա ունենք: Դրա սոցիալական պահանջը չկա: Մենեջմենթն ավելի շատ դրսի համար է պետք:

-Իսկ պետությունը սահմանե՞լ է որոշակի մշակութային նշաձող:

-Չկա նման նշաձող: Փորձեք նայել երևանյան համերգային ազդագրերը: Այո՛, Երևանը հագեցած է մշակութային միջոցառումներով, բայց եթե ուզենաք լավ միջոցառում գտնել, կարծում եմ, որ չեք գտնի: Նախ՝ նայում եմ, թե ով է կազմակերպիչը, երբ միջոցառման եմ գնում: Մոտեցեք և հարցրեք՝ այսօր ինչքան կարճ յուբկա հագած աղջիկ կա, կասեն ՝ պրոդյուսեր եմ: Ողջ Երևանը պրոդյուսեր է: Դրանց համերգներն էլ ի՞նչ պիտի լինեն: Դա պետք է անեն մասնագիտացված մարդիկ: Այս դաշտը բարոյալքվել է և վարկաբեկվել: Համերգի կազմակերպիչը կարևոր է, բայց այդ գործում շատ են դիլետանտները:

- 2016-ին ի՞նչ ծրագրեր ունեք:

- Մենք ունենք շարունակական ծրագրեր, օրինակ՝ հենց նույն սահմանապահ գյուղերի երեխաների այցերը և այլ նախաձեռնություններ:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

Բժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմական վիճակին․ Ռուբիո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին «Իրենց շատ հարգում եմ». Խորեն Լևոնյանը՝ նախկին կանանց մասին Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄ Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը Պրեմիերա. Կարո Այրումյան - «Վերջին զանգ» «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից Ի՞նչ է նախանշում բերանում թթու համը. երբ զգոն լինել Լույս չի լինի՝ մայիսի 5-9-ը և 11-13-ը Արաղչին մայիսի 6-ին կայցելի Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 6-ից 10-ը Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին «Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Խոշոր Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում ՉԼ․ «Արսենալի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ Ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին․ Մակրոնը՝ Գյումրիում Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով