Վաղը նորություններ կլինեն. Ուկրաինայի եվրաինտեգրումը հնարավոր չէ կանգնեցնել. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռաջիկայում պետք է «նորություններ» սպասել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության բանակցությունների թեմայով։ Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 30-ին, իր տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր առաջնահերթությունը, սա կլինի մեր պետության բոլոր ներկայացուցիչների առաջադրանքը. ամեն ինչ պետք է արվի որքան հնարավոր է շուտ, որպեսզի նախապատրաստվի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը: Պաշտոնյաները, պատգամավորները, դիվանագետները պետք է աշխատեն այդ հարցի շուրջ օրը 24 ժամ, յոթ օր: Ի դեպ, վաղը նորություններ կլինեն այս թեմայով, ուկրաինական եվրաինտեգրումը հնարավոր չէ կանգնեցնել»,- ասաց նա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



