Երջանիկ են այն բոլոր սերունդները, որոնք կարողացել են դառնալ Ձեր նպատակների մի մասնիկը. Կարեն Ավագյան
ԲԼՈԳԿարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մեծարգո պարոն նախագահ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ, որ Ձեր բոլոր նպատակներն իրականություն դառնան:
Ձեր նպատակների կենտրոնում մշտապես եղել են մեծ թվով մարդիկ:
Այդ նպատակների հիմքում մշտապես եղել են մարդկանց բարօրությունն ու անվտանգությունը:
Ձեր նպատակների կատարումը եղել և մնում են մեր ազգի ու պետականության ամրապնդման անշեղության մասին:
Երջանիկ են այն բոլոր սերունդները, որոնք կարողացել են դառնալ Ձեր նպատակների մի մասնիկը, դրանց իրականացման վկան ու շահառուն: Երանի թե Ձեր ջանքերը չզիջեն նաև ապագա սերունդների համար անվտանգ ու արժանապատիվ իրողություններ կերտելու համար:
Մեծարգո պարոն նախագահ, մշտապես արել եք այն ինչ պիտի անեիք: Օգնել եք հաղթահարել, օգնել եք չընկրկել: Դա մատուցել ոչ թե որպես դիմացինին տրված շռայլություն այլ` անվերապահ անհրաժեշտություն:
Հետագայում էլ մեր հաղթանակները Ձեր նպատակների ի կատար ածմամբ պիտի իրականություն դառնան` անգնահատելի նվիրումով հանդեպ հային ու հայկականին:
1
«Ես ու աղջիկս լավ ենք, բայց Ռոբիս վիճակը ծանր է». բլոգեր Նուշ Օհանյանը՝ ավտովթարից հետո իր և ընտանիք...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Արամե Կոստանյանը
3
Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը
4
Տոմայի և Պոնչի ընտանեկան հանգիստը՝ Կիպրոսում
5
Զոհերի թիվը հասել է 240-ի. ի՞նչ է կատարվում Հնդկաստանում



