Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հենց Փաշինյանն է մեր պետականության ու ինքնիշխանության տակ դրված ռումբը. Վահե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 27-ին կայացած ասուլիսի հիմնական ուղերձների շուրջ NEWS.am-ը զրուցել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ։

Շուրջ 3,5 ժամ տևած ասուլիսի ընթացքում մի շարք ուշագրավ հայտարարություններ արվեցին։ Ըստ Ձեզ՝ ո՞րն էր այն հիմնական ուղերձը, որ նման ձևաչափով փորձ արվեց ներկայացնել հանրությանը։

Ես խորապես համոզված եմ, որ Փաշինյանի մամուլի ասուլիսի կազմակերպման պատճառը որևէ կերպ այն չէր, որ երկար ժամանակ նման ձևաչափով հարցերի քննարկում չէր եղել։ Բնականաբար, այս ասուլիսի կազմակերպման նպատակը որոշակի մեսիջներ հանրությանը հասցնելն էր։ Ի դեպ, Դուք «հիմնական ուղերձ»-ի մասին հարց հնչեցրիք, բայց ես կարծում եմ, որ նման ուղերձները մի քանիսն էին։

Նախ, իհարկե, կարևորագույն ուղերձը Լաչինի միջանցքին որպես այլընտրանք կառուցվող ճանապարհի և այն շահագործման հանձնելուց հետո Բերձորի ու մոտակա գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարությունն էր։ Փաշինյանը բառացիորեն ասաց՝ «երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվել նախկին ԼՂԻՄ սահմանների մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»։

Սրա հետ կապված մի շարք հարցեր են առաջանում։ Նախ, այդ ո՞ր փաստաթղթի կամ այդ ի՞նչ պայմանավորվածության հիման վրա են այս բնակավայրերն անցնելու Ադրբեջանին։ Նույն Փաշինյանը Լաչինի միջանցքին որպես այլընտրանք կառուցվող ճանապարհի մասին խոսելիս մի քանի անգամ հղում  արեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Այո՛, այս հայտարարության 6-րդ կետը նախատեսում էր, որ երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Բայց այստեղ խոսք չկա բնակավայրեր հանձնելու մասին, ավելին, այստեղ առհասարակ Բերձորը՝ որպես բնակավայր, հիշատակված չէ։ Այսինքն, հղվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը չենք կարող, և նման համատեքստում այս փաստաթուղթը վկայակոչելը բացահայտ խաբեություն է։ Հետևաբար, առկա է նաև այլ պայմանավորվածություն՝ գրավոր կամ բանավոր, որի հիման վրա էլ հանձնվելու են Բերձորն ու շրջակա գյուղերը։ Իսկ եթե չկա նման պայմանավորվածություն, ապա ինչպե՞ս է այսօր Փաշինյանը խոսում այս բնակավայրերն Ադրբեջանին հանձնելու մասին։

Վարչապետի աթոռը զբաղեցնողի այս հայտարարության նպատակն, իհարկե, հանրությանը տրամադրելն էր այս նոր զիջումներին։ Ի դեպ, շատ հետաքրքիր է, և նորից շատ բնորոշ է Փաշինյանին նաև այն, որ հանրությանը տեղեկացնելուն զուգահեռ փորձ է արվում  պատասխանատվության բեռը տեղափոխել երրորդ կողմի, կողմերի վրա։ Պատահական չէ Արցախի իշխանությունների հետ այս հարցերը քննարկելու մասին մի քանի անգամ հիշատակելը։

Իհարկե, այս ամենի ներքո պարզապես աբսուրդային է այն, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը նույնիսկ չի էլ տիրապետում հստակ ինֆորմացիայի, թե որ բնակավայրերի մասին է խոսքը, որքանով են դրանք բնակեցված, ինչպես են լուծվելու այդ մարդկանց խնդիրները և այլն։ Միաժամանակ աբսուրդային, և, ինչու ոչ՝ ողբերգական է մեզ համար նաև այն, որ այս ամենի մասին նման բաց տեքստով հայտարարելուց հետո մենք այսօր չունենք համարժեք, պատշաճ արձագանքներ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։

Պարոն Հակոբյան, Դուք նշեցիք, որ ասուլիսը մի քանի ուղերձ հանրությանը մատուցելու նպատակ ուներ։ Բերձորի խնդրի մասին խոսեցինք, իսկ որո՞նք էին մյուս հիմնական ուղերձները։

Այո՛, Փաշինյանը մի քանի խնդիր փորձեց լուծել այս ասուլիսի միջոցով։ Գլխավոր մեսիջն, անշուշտ, Լաչինի միջանցքի և Բերձորի ու շրջակա գյուղերի հանձնման մասին հանրության «իրազեկումն» էր։

Մյուս կարևոր ուղերձը «Արցախն Ադրբեջանի կազմում» թեզի հերթական ամրապնդումն էր։ Այս մասին Փաշինյանը նախկինում ևս խոսել է, և վերջին ասուլիսը նույնպես օգտագործեց հանրությանը սա մատուցելու նպատակով։ Եվ ուղղակի զավեշտալի է, երբ որպես հիմնավորում փորձում է նախկին փաստաթղթերին հղում անել։ Սա իսկապես բացահայտ մանիպուլյացիա և խաբեություն է։

Կարծում եմ՝ ասուլիսի հիմնական նպատակներից էր նաև պատասխանատվությունը սեփական անձից օտարելու, ուրիշների վրա դնելու հարցը։ Սա էլ նոր չէ և հերթական անգամ կիրառվեց Փաշինյանի կողմից։ Ի դեպ, այդ «ուրիշների» մեջ բոլորն են մտնում՝ թե՛ «նախկիններ», թե՛ միջազգային գործընկերները, դաշնակիցները․․․ Այսինքն, նպատակը մեկն է՝ հանրությանը տալ ազդակ, որ այսօրվա խնդիրներում բոլորը մեղավոր են, բացի իրենից։

Նպատակ էր նաև սեփական հանրության ահաբեկումը, իսկ թե ո՞ւմ պատվերով՝ դատեք ինքներդ։ Վստահեցնում եմ՝ պատահական չէին հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը լեգիտիմացնում է հաջորդ պատերազմը, պատահական չէին հայկական զինված ուժերը վարկաբեկող հայտարարությունները, հարցադրումները՝ «այսօր քանի՞ երկիր կա աշխարհում, որ կարող է ասել՝ ես ապահովում եմ իմ անվտանգությունը» թեմայի շուրջ և այլն․․․ Հանրությանը հետևյալ ուղերձն է տրվում՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, լեգիտիմ հիմքեր է ստեղծում, իսկ մենք նորմալ, մարտունակ բանակ չունենք։ Այսօր Փաշինյանը հենց սա է անում, և սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական հանրության ահաբեկում։ Պարզ է չէ՞, թե այս ճանապարհով ում օրակարգն է սպասարկում Փաշինյանը։ Իսկ եթե նպատակը այլ ուժերի օրակարգն սպասարկելը չէ, ապա որո՞նք են այսօր այն քայլերը, որ անհրաժեշտ են մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ապահովելու համար։ Նման իրավիճակում երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը 3,5 ժամ ասուլիս տալու ժամանա՞կ ունի, ի դեպ, որի մեծ մասն էլ բացահայտ մանիպուլյացիա է։

Վարչապետը բավական ծավալուն անդրադարձ ունեցավ նաև բանակցային ողջ գործընթացին, իր ստացած ժառանգությանը, ընդ որում՝ անելով պնդում, որ իր ստացած ժառանգությունը ռումբ էր Հայաստանի պետականության և ինքնիշխանության տակ։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը այս հայտարարությունների վերաբերյալ։

Ես առհասարակ չէի ցանկանա անդրադառնալ բանակցային գործընթացի պատմության ու բանակցային ժառանգության մասին Փաշինյանի պնդումներին։ Այն ամբողջությամբ՝ սկզբից մինչև վերջ, իրականության խեղաթյուրում ու մանիպուլյացիա էր։ Ցանկացած մարդ, ով քիչ թե շատ ծանոթ է բանակցային պատմությանը, կհասկանա, թե ինչի մասին եմ խոսում։ Գուցե առիթ լինի և մեկ անգամ հիմնավոր, մանրամասն անդրադառնամ այս թեմային, բայց ոչ այս ձևաչափով։ Իրականում Ձեր հարցը մի ամբողջ առանձին հարցազրույցի թեմա է։ Եթե շատ կարճ, ապա կարող ենք փաստել միայն, որ բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումները, անգամ նյուանսների վերաբերյալ Ադրբեջանի մեկնաբանությունները ոչ մի ադրբեջանցի ավելի հաջող չի արել, քան անում է Փաշինյանը։ Եվ իրականում հենց Փաշինյանն է մեր պետականության ու ինքնիշխանության տակ դրված ռումբը։

Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձավ նաև Ադրբեջանի այսօրվա կեցվածքին՝ նշելով, որ պաշտոնական Բաքուն այսօր հրաժարվում է երկկողմ հանդիպումներից, հրաժարվում է պայմանավորվածությունները կյանքի կոչելուց։ Զուգահեռաբար, ասվեց նաև, որ Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել իր կողմից նոր պատերազմ սկսելու համար։ Ի՞նչ կասեք սրա հետ կապված։

Ես արդեն նշեցի, որ այս ամենը Փաշինյանը փորձում է օգտագործել սեփական հանրությանը ահաբեկելու նպատակով։ Տեսեք, մշտապես խաղաղության օրակարգից խոսող մարդն այսօր ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է հանդիպումներից, լեգիտիմ հիմքեր է փորձում ստեղծել նոր պատերազմի համար։ Սրան զուգահեռ, ինչպես արդեն նշեցի, զրոյացնում է մեր բանակի դերը, նշանակությունը։ Սա հոգեբանական տեռոր է մեր հանրության նկատմամբ։ Ի՞նչ է ստացվում՝ հակառակորդը պատերազմի է պատրաստվում, իսկ մենք չունենք պաշտպանվելու որևէ հնարավորություն։ Հետևաբար, պիտի պատրաստ լինենք հնարավոր ամեն ինչ զիջելու՝ պատերազմից խուսափելու համար։ Թուրք-ադրբեջանական օրակարգն ավելի լավ սպասարկել, վստահեցնում եմ, հնարավոր չէ։ 

Ավելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ