Ինչ իրավիճակ է Ուկրաինայում. ռուսական զորքերն առաջ են շարժվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական զորքերը շարունակում են համառ դիմադրություն ցուցաբերել Լիսիչանսկում։ Ուկրաիանական լրատվամիջոցները սակայն հայտնում են, որ այս քաղաքում ուկրաինական ստորաբաժանումները բախվում են շրջապատման մեջ հայտնվելու իրական վտանգին:
Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունը հայտնել է, որ Դոնեցկի ուղղությամբ թշնամին հիմնական ջանքերը կենտրոնացնում է Լիսիչանսկի և Բախմուտի շրջաններում։ Նպատակը Լիսիչանսկի շրջապատումն է:
Շտուպունի խոսքով, ռուսական զորքերը մասնակի հաջողությունների են հասել Բախմուտի ուղղությամբ։ Նա նշել է, թե այստեղ ռուսական զորքերին հաջողվել է ամրանալ Կլիոնովեյե գյուղի հարավային հատվածում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



