Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արման Վարդանյանը պարգևատրեց Գ.Վ.Պլեխանովի անվան համալսարանի ուսանող, Քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Սարգսյանին

ՍՊՈՐՏ

Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում այսօր տոնական տրամադրություն էր: Բուհի ուսանողադասախոսական անձնակազմը մեծ ուրախությամբ սպասում էր 18-ամյա ուսանող Ռոբերտ Սարգսյանին, ով Սոչիում հունիսի 6-12-ը կայացած Քիք-բոքսինգի աշխարհի գավաթի առաջնությանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա ընդգրկված էր 17-18 տարեկանների 74-76 քաշային խմբում:

‹‹Անսահման ուրախ ենք և երջանիկ, որ Ռոբերտի նման ուսանող ունենք, ով պատվով ներկայացրեց Հայաստանը. նրա շնորհիվ մեր ազգային դրոշը ծածանվեց Սոչիում կայացած Քիք-բոքսինգի  աշխարհի գավաթի առաջնությունում››,-այսպիսի խոսքերով Ռոբերտին ողջունեց համալսարանի տնօրեն Թամարա Վարդանյանը:  

Ռոբերտին իր շնորհավորական խոսքն ուղղեց նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ ու մեծ հաղթանակներ:

«Հոգաբարձուների խորհրդի կողմից շնորհավորում եմ բոլորիս այս մեծ հաղթանակի առթիվ: Ուրախ եմ, որ նոր սերնդի մարզիկները կոտրում են հանրության մեջ ձևավորված այն  կարծրատիպը, որ սպորտսմենների մոտ առավել զարգացած է ֆիզիկական ուժը, քան ինտելեկտը: Նոր սերունդը ապացուցում է, որ  ինտելեկտը և ուժը միասին  անհաղթելի են և կարող են նվաճել ցանկացած բարձունք»,-իր խոսքում նշեց Արման Վարդանյանը: 

Նա Ռոբերտին հանձնեց Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից պատրաստված մոտիվացիոն նվերները, որոնք հնարավորություն կտան նրան ավելի խորացնել իր մասնագիտական գիտելիքները:

«Ռինգ մտել էի միմիայն հաղթելու նպատակով: Սկզբում անհանգստանում էի, սակայն հետո հաղթահարեցի այն՝ կենտրոնանալով մարզչիս հրահանգների վրա:

Եզրափակիչ մենամարտի ժամանակ հակառակորդս ռուս էր, առաջին ռաունդի 20-րդ վայրկյանում նրան նոկաուտի ենթարկեցի»,-իր խոսքում ասաց Ռոբերտ Սարգսյանը:  

Ռոբերտը շուրջ 12 տարի է զբաղվում է բոքսով, վերջին 5 տարին՝ քիք-բոքսինգով: Նա մարտական տրամադրվածությամբ պատրաստվում է մասնակցել առաջիկայում սպասվող այլ առաջնությունների:

«Սեպտեմբերին Իտալիայում տեղի է ունենալու քիք-բոքսինգի աշխարհի առաջնություն, հոկտեմբերին՝ Թուրքիայում:  Պատրաստվում եմ մասնակցել դրանց,-ավելացրեց նա:

Ռոբերտ Սարգսյանի համար մեծ կարևորություն ունի նաև կրթությունը. «Շնորհակալություն եմ հայտնում Գ. Վ. Պլեխանովի անվան համալսարանի ղեկավարությանը: Իմ հետագա կրթությունը շարունակելու եմ այստեղ,  հաղթանակներ եմ գրանցելու  թե′ սպորտի, թե′ կրթության ոլորտներում»: 

      
Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները