Լեոնարդո Դի Կապրիոն Սեն Բարտելեմի կղզում շոփինգի ժամանակ (լուսանկարներ)
ԼԱՅՖ1in.am-ը գրում է.
Լեոնարդո Դի Կապրիոն գերադասում է Նոր տարին դիմավորել տաքության մեջ: Դերասանը դեկտեմբերյան ցուրտ քամուց թաքնվել է Սեն Բարտելեմի արևոտ կղզում: Հենց այնտեղ էլ օրերս աստղին գտել են պապարացիները, հայտնում է spletnik.ru-ն:
Լեոնարդոն գնումներ է կատարել և կոշիկ է ընտրել տեղի խանութներից մեկում: Նա ցանկացել է մնալ անճանաչելի և կողմնակի հայացքներից փորձել է թաքնվել` դեմքը ծածկելով գլխարկով:
Հիշեցնենք, որ վերջերս Հոլիվուդում տեղի է ունեցել Դի Կապրիոյի «Կենդանի մնացածը» նոր ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի վրա երկար աշխատանքից հետո դերասանը որոշել է թուլանալ և մեկնել է հանգստանալու:



1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ



