Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուկրաինայում պատերազմի ֆոնին ռուսաստանցի հրեաները տեղափոխվում են Երևան. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

eurasianet.org-ը գրում է, որ 40-ամյա մոսկվացի Նաթանիել Տրուբկինը Երևան է տեղափոխվել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմ սկսելուց մոտ երկու շաբաթ անց: Նա, ինչպես և շատ այլ ռուսաստանցիներ, ընտրել է Հայաստանը տեղափոխման համեմատաբար հեշտության և մատչելիության պատճառով. ռուսներին վիզա պետք չէ երկիր մուտք գործելու համար, բնակիչների մեծ մասը խոսում է ռուսերեն, հեշտ է կարճաժամկետ վարձակալությամբ բնակարան գտնել և բացել սեփական բիզնեսը։ Բացի այդ, նա Հայաստանում ընկերներ ունի, որոնք օգնել են նրան հաստատվել։ Բայց և այնպես, ամեն ինչ հեշտ չի եղել։

«Ես շատ փող չունեի, դա այն ամենն էր, ինչ կար գրպանումս, շատերն են նույն վիճակում լինում»,- Eurasianet-ին ասել է Տրուբկինը: Կարճ որոնումներից հետո նա հայտնվել է մի «սարսափելի» բնակարանում։ Նրա սեփական վատ փորձը հուշել է ստեղծելու «Հրեական տուն Երևանում», մի կազմակերպություն, որը կոչված կլինի օգնել ռուսաստանցի այլ հրեաների բնակարան գտնելու, բանկային հաշիվներ բացելու ու բիզնես սկսելու հարցերում: Նրա խոսքով, ապրիլին աշխատանքը սկսելուց ի վեր նախագիծն արդեն օգնել է մոտ 200 ռուսաստանցի հրեաների տեղափոխվել Երևան։ Հրեական ներկայությունը Հայաստանում երկար պատմություն ունի։ Դեռ 5-րդ դարի հայ պատմիչ Մովսես Խորենացին է գրել, որ Տիգրան Մեծ թագավորը 10000 հրեա գերիների է բերել Հայաստան մ.թ.ա. 1-ին դարում Միջերկրական ծովի պատերազմից հետո։

«Մեծ Հայաստանը պատմականորեն եղել է հրեական համայնքների կարևոր տուն», վերջերս տված հարցազրույցում ասել է Երևանի գլխավոր րաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը: Նա պնդել է, որ, ի տարբերություն շատ այլ վայրերի, որտեղ ապրել են հրեաները, Հայաստանում նրանք երբեք չեն ենթարկվել ջարդերի և այլ տեսակի հալածանքների. «Այդ առումով Հայաստանի պատմությունը չունի նման հիշողություններ, ինչը նշանակում է, որ այն հոգևոր և նյութական արարման հարթակ և հույս է ներշնչում»։ Հայաստանում բնակվող հրեաների մեծ մասը Իսրայել է տեղափոխվել Խորհրդային Միության փլուզումից առաջ և անմիջապես հետո, իսկ մինչև այդ արտագաղթի նոր ալիքը Հայաստանում հրեական համայնքը կազմում էր 800-ից 1000 մարդ: Հետխորհրդային շրջանում Իսրայելը սերտ հարաբերություններ է հաստատել Հայաստանի հակառակորդի՝ Ադրբեջանի հետ, և հայերը հաճախ դժգոհում են, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին և չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Սակայն, ըստ Տրուբկինի, երկու երկրների միջև տարաձայնությունները չեն ազդում հրեաների նկատմամբ հայերի վերաբերմունքի վրա։

«Երբ մարդիկ իմանում են, որ ես հրեա եմ, նրանց վերաբերմունքն իմ հանդեպ չի փոխվում»,- ասել է նա։ Այժմ «Հրեական տունը» օգնում է նորեկներին՝ ստեղծել նոր համայնք։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ամերիկայի հրեական բաշխման կոմիտեի կողմից, որը նմանատիպ աջակցության աշխատանքներ է իրականացնում նաև Վրաստանի Թբիլիսի և Բաթումի քաղաքներում: «Հրեական տունը» եբրայերենի դասընթացներ է անցկացնում և աշխատում է նորեկների համար հայերենի դասեր կազմակերպելու ուղղությամբ։ «Շատ ռուս հրեաներ, տեղափոխվելով Հայաստան և Վրաստան, կտրվել են Ռուսաստանի հրեական համայնքից,- ասել է Տրուբկինը,- և կարևոր է նրանց համար վերստեղծել այդ հրեական միջավայրը, ուստի, ինչ մենք կարող ենք անել հիմա, այն է, որ նրանք զգան, որ յուրայինների մեջ են»:

Նրա խոսքով, այդ «համախմբվածությունը» հայերի և հրեաների ընդհանուր հատկանիշն է, որոնց միավորում է հալածանքների ու գաղթերի երկար պատմությունը։ Սակայն այնպես չէ, որ նորեկները իրենց մեկուսացած են զգում, անգամ հակառակը, նրանք ավելի շուտ ինտեգրված են հայ հասարակությանը: Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցի անկյունում, գտնվում է նոր բացված, բայց արդեն սիրված Hummus/ Kimchi ռեստորանը, որտեղ մատուցում են հայ մարդուն համեմատաբար անծանոթ երկու խոհանոցների ուտեստներ՝ իսրայելական և կորեական։

«Իմ կինը կորեացի է, իսկ ես՝ ռուսաստանցի հրեա, ուստի մտածեցի, որ հիանալի կլինի խառնել այդ երկու բոլորովին տարբեր խոհանոցները», - ասել է խոհարար և ռեստորանի սեփականատեր Դմիտրի Շանգարևը: Շանգարևի ծանոթությունը Հայաստանի հետ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ քույրն ամուսնացել է հայի հետ, և նա դեռ պատերազմից առաջ է տեղափոխվել Երևան՝ ռեստորան բացելու։ «Ի սկզբանե, իմ պլանն էր բացել ռեստորան, վարձել տեղացիների, սովորեցնել նրանց և վերադառնալ Մոսկվա»,- պատմել է նա Eurasianet-ին: Պատերազմի սկսման պահին նա Ռուսաստանում էր, ուր գնացել էր ռեստորանի համար սարքավորումներ բերելու, իսկ հետո վերադարձել է Երևան և մինչ օրս չի մեկնել երկրից։ Ռեստորանը բացվել է ապրիլին և սիրված է Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի բազմաթիվ այն քաղաքացիների կողմից, ովքեր տեղափոխվել են Երևան: Այն նաև ոչ պակաս սիրված է հետաքրքրասեր տեղացիների շրջանում, հատկապես ճաշի ընդմիջման համար։

«Առաջին մեկուկես ամսում չէինք սպասում, որ շահույթ կունենանք, բայց մեր սպասելիքները գերազանցվեցին»,ասել է ռեստորատորը։ Մեկ այլ հայտնի հանդիպման վայր է Երևանի կենտրոնում գտնվող «Mama Jan» սրճարանը, որը ևս պատկանում է Ռուսաստանից եկած հրեաներին: Այն բացվել է 2021 թվականին և մեծ ճանաչում ձեռք բերել սփյուռքի ներկայացուցիչների շրջանում։ Բացի այդ, վերջերս, մասամբ «Հրեական տան» ջանքերի շնորհիվ, այն գործում է որպես մշակութային կենտրոն, որտեղ կազմակերպվում են հրեական թեմաներով պոեզիայի երեկոներ, տարբեր ստենդ-ափ կատակերգուների ելույթներ և համատեղ տոնակատարություններ։

Վերջերս «Բաց խոսափող» միջոցառման ժամանակ հերթականությամբ կատակներ են հնչել անգլերեն և ռուսերեն: Կատակների մեծ մասը կառուցված է եղել ընդհանուր կարծրատիպերի վրա, իսկ երեկոյի ընթացքում մի քանի անգամ հնչել է այն կատակը, թե «հայերը հրեաներ են, միայն թե առանց փողի»։ Այն բանից հետո, երբ կատակը երկրորդ անգամ է հնչել, դժգոհության ալիք է անցել դահլիճով, և Տրուբկինը տագնապել է։ Բայց հանդիսատեսներից մեկը՝ ռուսաստանցի հայը, փորձել է հարթել իրավիճակը։ «Բարկանալու կարիք չկա,- ասել է նա,- եկեք սա դիտարկենք որպես միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»