Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վերջում ստացվելու է, որ ունենք պրոբլեմ, բայց չունենք պրոբլեմի լուծում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օգոստոսի 1-ից գազով աշխատող բոլոր ավտոմեքենաները պարտադիր պետք է ստուգված և փորձարկված լինեն լիցենզավորված կազմակերպության կողմից, ունենան դրա վերաբերյալ պատասխան վկայագիր։ Եթե վկայագիր չունենան, մեքենաների գազաբալոններն ուղղակի չեն լիցքավորվի։ ՏԿԵ նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Երևանում և մարզերում այժմ գործում է լիցենզավորված 15 կազմակերպություն՝ Երևանում Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Նախարարությունից լրատվամիջոցներից մեկին հավաստիացրել էին, թե կազմակերպությունների թիվը կավելանա։

Տարբեր հաշվարկներով, Հայաստանում գազով աշխատող մեքենաների քանակը 400 հազարից ավելի է, ստացվում է, որ ընդամենը 40 օրում այդ մեքենաները պետք է անցնեն հետազոտություն ու վկայագրվեն։ Վկայագրման գինն էլ տատանվում է 10-14 հազար դրամի սահմաններում։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընդգծում է՝ պետք չէ սպասել հերթական դժբախտ պատահարին, հետո սկսել գործ անել, անկասկած պետք է քայլեր ձեռնարկել անվտանգությունն ապահովելու համար, բայց դրանք պետք է այնպես ձեռնարկվեն, որ և՛ հնարավորինս արագ ապահովենք անվտանգությունը, և՛ հնարավորինս քիչ սոցիալական խնդիրներ ստեղծենք:

«Ամեն անգամ, երբ գազաբալոնի պայթյուն է լինում, մարդ մահանում, պետությունը հիշում է, որ ինքն այստեղ անելիք ուներ, բայց չի արել: Հենց ինչ-որ քայլեր են ձեռնարկվում, առաջ է գալիս հարցի հակառակ կողմը՝ կան քաղաքացիներ, որոնք այդ պահին ունենալու են որոշակի խնդիրներ: Դրա համար ի՞նչ է պետք անել: Կան գազաբալոններ, որոնք արդեն ժամկետն անց են, կամ էլ ժամկետը մոտենում է ավարտին: Աստված չանի, եթե պայթյուն լինի և մարդ մահանա, պետք է ասենք՝ ո՞ւր էին նայում պետական կառույցները: Ուրեմն, պետք է սկսենք հենց այդ բալոններից, այսինքն՝ վերահսկողություն իրականացնելը սկսում ենք ինչ-որ կետից: Երբ այդ կետը չես ասում, սահմանում ես չափորոշիչ, աղմուկ է լինում, դժգոհություն, իսկ պետությունն էլ ասում է՝ ուզում էի ինչ-որ բան անել, չստացվեց, դուք բողոքեցիք: Հետո՝ երկրորդ քայլն ենք անում:

Հասկանում ենք, որ հերթեր են գոյանալու, սպասարկման կետերում համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունների թվի դեֆիցիտ ունենք: Կարո՞ղ էինք այս ընթացքում ստեղծել համապատասխան ենթակառուցվածք, որ այդ ծառայությունը՝ եզրակացությունը, որ գազաբալոնային համակարգը ճիշտ է տեղադրված, քաղաքացուն մատուցվեր շատ մատչելի գնով: Նման բան արե՞լ ենք, ոչ: Հիմա բնական է, որ ազատ շուկայական հարաբերություններով առաջարկ պահանջարկի սահմաններում միանգամից մեծ հերթեր են լինում, գնի թանկացում, հետո ասելու ենք՝ ո՞ւր է նայում Մրցակցության պետական հանձնաժողովը, նա էլ իր հերթին ասելու է՝ գերիշխող դիրք չկա, ինչի՞ն նայեմ: Վերջում ստացվելու է, որ ունենք պրոբլեմ, բայց չունենք պրոբլեմի լուծում»,«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Հավելում է՝ ի սկզբանե հասկանում ենք, որ ինչ-որ բան պետք է անենք, բայց չենք հասկանում, թե որտեղից պետք է սկսենք և ուր գնանք: «Անվտանգությանն ուղղված ցանկացած միջոցառման կողմ եմ, բայց եթե այն լուծում է բովանդակային, ոչ թե ձևական հարց: Պետք է հասկանանք, որ գործ ունենք մի պրոցեսի հետ, որը մարդկային կյանքեր է արժենում, բայց այս ամենը պետք է այնպես կազմակերպենք, որ մեխանիզմը գրագետ աշխատի և հնարավորինս քիչ պրոբլեմ ստեղծենք, ունենանք մեխանիզմ սոցիալապես անապահով խավի համար: Վերջինի մասով կարելի էր հետևյալն անել. լիցենզավորում անցած այն կազմակերպությունները, որոնք պետությանը կերաշխավորեն հնարավորինս մատչելի գնով ծառայություն մատուցել, պետությունն իրենցից այդ ծառայությունը գներ սոցիալապես անապահով խմբերի համար:

Երբ պետությունը սկսի այդ ծառայությունը գնել, իր համար գնի էժան լինելը կդառնա կարևոր: Կամ՝ պարզեցվեր լիցենզիա ստանալու գործընթացը: Օրինակ՝ քաղաքացին գնացել է ոչ լիցենզավորված կազմակերպության մոտ, որն իրեն վկայագիր չի տվել, բայց նորմալ գործ է արել: Կարող ենք, օրինակ՝ սիմվոլիկ 2000-3000 դրամ վճար սահմանել, բալոնը զննություն անցնի, տեսնեն մեքենան նորմալ աշխատում է, քաղաքացին թուղթը վերցնի և վերջ»,-նշում է մեր զրուցակիցը:

ՀԿ նախագահը շեշտում է՝ ամեն ինչ պետք է խելամիտ անել և հստակ ժամանակացույցով:

«Հայտարարություն է տարածվում, որ վերահսկողություն է սկսվում: Հստակ ժամկետներ են սահմանվում, որոնք չպետք է խախտվեն, բայց, ըստ ժամանակացույցի, պետք է իմանանք, թե օգոստոսի 1-ից ի՞նչն ենք վերահսկում: Օրինակ՝ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը վերահսկում ենք ժամկետանց բալոնները: Հոկտեմբերի 1-ից՝ այն բալոնները, որոնց պիտանելիության ժամկետին քիչ ժամանակ է մնացել:

Եվ այսպես շարունակ, որ հետո չասեն՝ ռեսուրսը չի հերիքում, որ բոլոր մեքենաները ստուգենք, կամ տուգանքները շատ կլինեն, մարդիկ փողոց դուրս կգան, կասեն՝ ժողովուրդը բողոքեց, իր կամքով առաջնորդվեցինք: Չէ՞ որ ինչը չեն կարողանում անել, միանգամից ժողովրդի կամքով են առաջնորդվում: Արդյունքում կունենանք հերթական չլուծված խնդիրը, որը, սակայն, պետք է լուծել, և այնպես, որ սոցիալական այս ծանր պայմաններում մեր քաղաքացուն հերթական ծանր բեռի տակ չդնենք»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր