Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեր գյուղից շտե՞ղ քինանք, մեր սարերը մեր եկեղեցիներն են». Հաղորտիում երազում են հարսանիքների ու արժանապատիվ խաղաղության մասին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի Մարտունու շրջանում՝ հարավարևել յան հատվածում է տեղակայված թթենիներով, հուշարձաններով, յուրահատուկ բնապատկերով ու, ի վերջո, անկոտրում ու ջերմ բնակչություն ունեցող Հաղորտին: Ինչպես մեր գրեթե բոլոր գյուղերում, այստեղ ևս կենցաղային խնդիրներ կան, որոնք, սակայն, բնակիչների համար այդքան էլ առաջնային հարցեր չեն:

Այստեղ երազում են արժանապատիվ խաղաղության հաստատման մասին: Գյուղի բնակիչ Մասիս Ավանեսյանը, որը 3 պատերազմ է տեսել, կռվել նաև ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթեի ջոկատում ու սեփական կյանքը այդպես էլ դասավորել չի հասցրել, ասում է՝ գյուղում վատ չեն ապրում:

«Մեր գյուղում մարդիկ հիմնականում հողով, անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ են զբաղվում: Մեր գյուղը հիմնականում ջրի խնդիր ունի: Վերջին մի քանի տարում ջուրը պակասել է, բայց ասել են՝ խնդիրը շուտով կլուծվի: Մեկ էլ ճանապարհի՝ ասֆալտի խնդիր կա: Բունկեր սարքելու պլաններ էլ կան: Գյուղապետը սարքելու համար ղեկավարությանն է դիմել, որ, Աստված ոչ անի, նորից մի բան լինի, եղած տեղը կանայք, էրեխեքը կարանան պաշտպանվեն: Բայց մեր գյուղն ապահով է: Տես՝ ինչ սարեր ունենք: Մեր սարերը մեր եկեղեցիներն են, ամեն արկից պաշտպանում են ու պաշտպանել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ»,«Փաստին» պատմում է Մ. Ավանեսյանը:

Ասում է՝ գյուղից այլ տեղ աշխատելու գնում են, բայց գյուղի դատարկման վտանգ չկա, գյուղը չեն լքում: Խնդիրներն ու վտանգները հաղթահարելու հիմքում Մ. Ավանեսյանը գիտելիքն է առանձնացնում: «Մարդուն ընդհանրապես հայրենիքի սահմաններից են ճանաչում: Հա, մի քանի անգամ վիրավորվել եմ, քիչ բան չեմ արել հայրենիքի համար: Թեկուզ վիրավոր, մինչև վերջ կռվել եմ, պատրաստ եմ նորից կանգնել ու նորից կռվել, բայց գիտեմ, որ մեր ուժը ջահելությունն է, ուժը գիտության մեջ է: Եթե ջահելությունը մնա էստեղ, հարսանիքներ անեն, շատանան, ամեն ինչ լավ կլինի:

Մեր գյուղի ջահելները շատ ակտիվ են, իրար օգնող, հասնող են թե՛ նեղ, թե՛ լայն պահին: Հետո, դե, շատից շատ բան է կախված: Եթե մեր ժողովուրդը շատ լինի, ամեն ինչ ուրիշ կլինի: Ադրբեջանը՝ 9 միլիոն, 17 միլիոն էլ Թուրքիան ունի: Իրանք շատ են, ինչքան կոտորես, էլի տեղը մնում է: Մեր ղեկավարությունը, կառավարողները պիտի փորձառու լինեն, ժողովրդին զինեն, աջակցեն, որ շատանան, հարսանիքներ անեն: Թուրքի ծրագիրն ի՞նչն ա. շատանալով՝ մեզ հաղթելը: Մենք էլ պիտի շատանալով իրենց հաղթենք»,-ասում է նա:

Երեք պատերազմ տեսած Մ. Ավանեսյանի համար ամենածանր կռիվը 2020-ի 44-օրյա պատերազմն է եղել. «Շատ ծանր էր ամեն ինչով: Դրա համար եմ ասում՝ հիմա գիտելիքի, տեխնիկայի դար է արդեն: Դրանք միայն իրենց օդային «բայրաքթարներով» կարողացան մեզ կորուստներ պատճառել»: Ասում է՝ թշնամությունը լավ բան չէ, խաղաղությունն անհրաժեշտություն է, բայց հարցեր կան:

«Ես թուրքի հետ խաղաղություն չեմ պատկերացնում: Խաղաղություն, իհարկե, մի օր կլինի, բայց տեղ կա՝ ուժն է ծնում իր իրավունքը: Իրանք չփոխվեցին, մեր ցեղասպանությունը շարունակեցին Սումգայիթից: Իրենք նորմալ ազգ չեն: Վայրի ցեղ են, ադաթներ ունեն, մշակույթ՝ չէ: Իրենք մեր մշակույթն են գողացել Թաղլարից, իրենք մեր Հադրութի գորգերն են գողացել, շատ բան են գողացել, տարել մեզնից… Ես իրենց որպես վայրի ցեղ եմ ճանաչում՝ ազգ չեն: Հին ազգ էլ չեն:

Օրինակ՝ գինի խմելը մեր պապերից են սովորել, չգիտեին էլ՝ գինի խմելն ինչ ա»,-շեշտում է Մ. Ավանեսյանը: Արցախի շուրջ բանակցությունների, քաղաքական գործընթացների մասին Ավանեսյանն իր պատկերացումն ունի. «Մենք մեր առաջադրանքը, ծրագիրը հստակ պետք է դնենք: Հասկանանք ու հետո ասենք՝ ինչ ենք ուզում, մեր ազգն ինչ է ուզում: Խոսքն էլ ունի իր հզորությունը: Կարող է, օրինակ՝ մի բան ասես՝ տասը խփելուն հավասար լինի: Բայց պիտի հասկանաս՝ ինչ պահի ասես: Էն կարապի ու խեցգետնի պատմությունը լսել ես, չէ՞, որ ասում է՝ գայլաձուկը դեպի իրեն է սայլը քաշում, կարապը դեպի իրեն, բայց սայլը տեղից չի շարժվում: Պիտի իմանանք՝ մեզ ինչ ծրագիր ա պետք, ինչ ա պետք, կոնկրետ ասենք ու վերջ, բայց այդ ծրագիրը չկա, պիտի սարքվի: Հետո, նայած՝ մեր նպատակը որն է: Կա նպատակ ու կա մարտավարություն: Ես իմ օրինակով եմ ասում՝ ես պայքարում ու պայքարելու եմ իմ նպատակի համար: Պիտի պայքարենք, որ գոյատևենք: Գոյատևումը հենց այդպես եմ հասկանում: Հետո՝ պիտի միշտ հիշել, որ հավատը բարձր ուժ ու զենք է»:

Գյուղի բնակիչ Կարինե Մարտիրոսյանը, որը հինգ երեխա, 11 թոռ ու մի ծոռ ունի, երազում է խաղաղ երկինք ունենալու մասին: «Խաղաղություն ենք ուզում, որ թոռներս՝ Շուշանիկս, Էլինկան, տեգրոջս թոռը՝ Նիկան, որը ձեռքդ բռնել էր ու բերեց մեր տուն, խաղաղ երկնքի տակ ապրեն, փորձեն ուրախ լինել: Նիկայի պապան զոհվել է այս պատերազմի ժամանակ»,-ասում է տիկին Կարինեն՝ ընդգծելով, որ երկու տարի անց կորուստների ցավը չի մեղմանում: «Խաղաղություն ուզում ենք, բայց պիտի մի կողմից չլինի էդ խաղաղությունը: Հետո՝ մեր սահմանները պիտի անպայման ամուր լինեն: Հիմա որ Փաշինյանը բանակը ցրով ա տալիս, էդպես պետք չի: Ընդհակառակը, մեր բանակը պետք է մեծանա, որպեսզի մենք էլ ապահով լինենք: Բայց մենք գյուղից չենք գնալու. մեր գյուղից շտե՞ղ քինանք, ուրիշ տեղ չկա: Պատերազմի օրերին մի ամսով Երևան էինք տեղափոխվել: Մինը՝ վարձով, մինը՝ հյուրանոց, մինը՝ կացարան: Բայց աչքներս մեր տան կողմն էր, պատերազմը որ պրծավ, չմնացինք: Մենք չենք կարող ուրիշ տեղերում մնալ:

Հետո էկանք մեր գյուղը, բա ափսոս չի՞ մեր գյուղը: Այնքան արյուն է թափվել, այդքան պայքարել են մեր էրեխեքը, զոհվել էս հողի վրա, էդքանից հետո ո՞նց էս հողը թողնենք: Սուտ ա, որ ասում են՝ 5000 զոհ… շատ ավելին են մեր կորուստները, կորուստներն անհաշիվ են: Էս վերջում էլ Փառուխը վերցրին, ինչը նոր ցավ ու վիրավորանք էր մեզ համար: Տեսնենք՝ վերջը ինչ կլինի: Էսքանից հետո մին էլ ասում ա՝ Արցախը Ադրբեջանի կազմում կարա լինի: Ոչ մի արցախցի, ոչ մինը ցանկություն չունի, որ Արցախը Ադրբեջանի կազմում լինի»,-շեշտեց տիկին Կարինեն ու հիշեց 1988 թվականը:

«1988 թվին, որ շարժումը սկսվեց, ես մեր գյուղի մշակույթի տանն էի աշխատում: Որպես ագիտատոր էի ցույցերին մասնակցում: Ցույցերին կանայք առաջին շարքում էին կանգնում, որպեսզի կարողանային հաղթահարել ամեն ինչ, ու հաղթահարել ենք: Մենք հիմա էլ կհաղթահարեինք, եթե օդը չլիներ: Էս վերջին պատերազմին օդը մեզ հաղթեց, թե չէ մեր զինվորներն ուժեղ են եղել… Եթե միայն ավտոմատը, տանկը, զենքերը լինեին, մերոնք կհաղթեին, բայց օդը որ էկավ, օդն արդեն մեզ խանգարեց: Որ մի զենք իմ ձեռքս էլ տան, տանը լինի, վախենալու բան չկա, բայց որ օդը աշխատում ա, ավտոմատը՝ էլ ի՞նչ: Մեր բակը էս վերջին պատերազմի ժամանակ ոնց որ շտաբ լիներ, կնանոց ձեռքն էլ զենք կար: Անօդաչուն որ էկավ, միամիտ-միամիտ ասում էինք՝ կյամ ա, ծանոթանում էինք հետը: Էլ չէինք հասկանում՝ ուրա կյամ, ինչ պիտի անի… Շատ ահավոր է եղել, մենք գնացինք Երևան, մեզանից հետո ավելի ահավոր է եղել: Շատ երեխաներ, կանայք էդ փիս օրերը տեսել են…»:

Տիկին Կարինեի խոսքով, այսօր էլ վտանգներ կան, բայց հույսը երբեք չի մարում. «Ես 5 խոխա ունեմ, 11 թոռ, մի ծոռ: Մինը Վանք գյուղում է ապրում, մինը Ստեփանակերտ, մինը Գիշի, բայց բոլորն էստեղ՝ Արցախում են: Արցախից դուրս գնացած խոխա չունիմ, որ հանգիստ քնեմ, ասեմ՝ արխային եմ: Հա, մենք տրամադրություն չունենք, բայց հույսներս չենք կտրում: Մեր հողը պահում ենք, մեր գյուղան ոչ մի տեղ չենք գնում: Գյուղը կյանքով լի է, բա որ չլինի, նոր տեխնոդպրոց կսարքեի՞նք: Այնքան ուրախ ենք, որ մեր երեխաները սովորելու են, մի բանի կհասնենք: Գիտելիքներով հարուստ են երեխաները: Գիտելիքն ա, որ պիտի էս ծանր պահին մեզ օգնի: Մենք մեծ ենք, մեկ-մեկ տրամադրություններս գցում ենք, բայց էրեխեքը՝ չէ, համոզված են, որ իրանց ուզածին կհասնեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր