«Դիմադրություն» շարժումը կրկին հանրահավաք է հրավիրում
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Դիմադրություն» շարժումը կրկին հանրահավաք է հրավիրում։ Առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ հունիսի 24-ին՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա համահայկական դիմադրության հանրահավաքը։
Այսօր ևս՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակի հարակից այգում տեղի կունենա քննարկում ԲԴԽ նախագահի լիազորություններն ունեցող Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության և Արագածոտնի մարզում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ:
Բանախոսներ են պատգամավոր Արծվիկ Մինասյանը, փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը և Բենիկ Գալստյանը։
Քննարկումից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կզրուցեն քաղաքացիների հետ, կպատասխանեն նրանց հուզող հարցերին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



