Ֆրանսիայի նախագահը ողջունել է իրաքյան Ռամադի քաղաքի ազատագրումը ԻՊ զինյալներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ողջունել է իրաքյան Ռամադի քաղաքի ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ՏԱՍՍ-ը`այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը:
«Ֆրանսիական Հանրապետության նախագահը հեռախոսով բանակցություններ է անցկացրել Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ: Նա շնորհավորել է նրան իրաքյան ուժերի կողմից Ռամադի քաղաքի ազատագրման առթիվ և ընգդծել է, որ սա ամենախոշոր հաղթանակն է, որը ձեռք է բերվել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի սկզբից»,-նշված է հայտարարության մեջ:
«Սա կարևոր քայլ է Իրաքում պետական իշխանության վերականգնման գործում, որը սպասարկում է երկրի ժողովրդի շահերին»,-տարածել է Ելիսեյան պալատը Օլանդի խոսքերը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



