Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սարի գլխին ապրող երեխաներ, ովքեր խոսում են ծրագրավորումից, ռոբոտներ սարքելուց. ինչպե՞ս «Ես»-ը դարձավ «Մունք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի Հաղորտի գյուղի երեխաների առօրյան արդեն երկար ժամանակ լցվել է գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու, երազանքներն իրականացնելու մեծ հնարավորություններով: 12-ամյա Գրիշա Մարտիրոսյանը մեկն է գյուղի այն երեխաներից, որ արդեն որոշել է, թե ինչ մասնագիտություն է ունենալու: Նա ևս Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի գյուղի «Մունք» տեխնոդպրոցի սան է, որի բացումը տեղի ունեցավ հունիսի 18-ին:

«Դպրոցում սովորում, գալիս ենք էստեղ՝ «Մունք» տեխնոդպրոց: Գյուղից գնում ենք նաև Ստեփանակերտի «Թումո»: Ավելի փոքր երեխեքը սպասում են, թե երբ են մեծանալու, որ գան տեխնոդպրոց: Մինչև հիմա անցնում էինք FreeCAD»,-ասում է 12-ամյա տղան: Հետո, հասկանալով, որ ոչինչ չհասկացա, շարունակում է ավելի «պարզ» բացատրել ծրագրավորման բարդ աշխարհի մասին. «Ստեղծում էինք հեռախոսի պատյաններ, ինչ մտքներիս գալիս էր՝ սարքում էինք, բայց հիմա արդեն կկարողանանք ընտրել, թե կոնկրետ ինչ ուղղություն ենք ուզում: Ես ուզում եմ երկու ընկերներիս հետ ծրագրավորող դառնալ ու մեծ հաջողությունների հասնել: Ես շատ եմ սիրում մեր գյուղը: Չեմ մտածել, որ գյուղից մի օր կարող եմ գնալ, բայց որ հանկարծ գնամ, էլի գալու եմ գյուղ: Մեր գյուղում մենք ազատ օր չենք ունենում: Բացի ծրագրավորում սովորելուց, ես ու ընկերներս համ էլ սպորտով ենք զբաղվում»,-ասում է Գրիշան:

Տեխնոդպրոցը կրթական նախագիծ է ՏՏ ոլորտում, որն իրականացվում է «Ես» կրթական հիմնադրամի կողմից: Նախագծի հեղինակը մաթեմատիկոս և ծրագրավորող Աշոտ Ավանեսյանն է: Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ էր շուրջ 67 մլն դրամ։ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում իրականացված դրամահավաքի արդյունքում, որը տևել է շուրջ 3 ամիս, նախագծի համար հավաքվել է նախատեսվածից ավելին՝ 69 մլն դրամ: Նախագծին միացել են բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ: Մինչև պատմելը, թե ինչպես «Ես»-ը դարձավ «Մունք», «ռեԱրմենիա»-ի հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Մկրտչյանը, շարունակելով սպորտի թեման, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ շատ ավելի վաղուց է սկսվել:

«Հաղորտիի գյուղապետը՝ Նվեր Մարտիրոսյանը, շաբաթը երեք անգամ իր Նիվայով գյուղի երեխաներին Ստեփանակերտ սամբոյի է տանում: Արդյունքում Հայաստանի սամբոյի չեմպիոնների մեծ մասը հենց այս գյուղից են: Ու ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ նույն Նվերը նորից իր նույն Նիվայով երեխեքին սկսեց տանել «Թումո»: Հետո եկել է «Ես» հիմնադրամը, որը ֆենոմենալ գործ է անում: Իրենք վերցնում են իրենց նոթբուքները, շրջում գյուղերով ու երեխեքին մաթեմատիկա և ծրագրավորում են սովորեցնում: «Մունքը» այս ամենի տրամաբանական շարունակությունն է, որտեղ երեխեքը կարող են հաճախել, շատ որակյալ և շարունակական կրթություն ստանալ, իրենց ստարտափները ստեղծել ու աշխատել: Երբ անցած տարի եկել էինք «Տեխնոշաբաթին», եկանք գյուղ՝ պարզապես շփվելու մարդկանց հետ, ծանոթանալու գյուղին:

Շատ հետաքրքիր և ֆենոմենալ երևույթի ականատես եղանք. սարի գլխին ապրող երեխեք, որոնք գիտեին անգլերեն, խոսում էին ծրագրավորումից, ռոբոտներ սարքելուց: 2 օր հետո էլի վերադարձանք, որովհետև այնքան ոգեշնչում կար այս գյուղի մեջ»,-պատմեց Ա. Մկրտչյանը՝ շեշտելով, որ գյուղի երեխաների ներկայացրած խնդիրներն ու դրանց լուծումները տարբերվել են այլ համայնքների երեխաների առաջարկներից: «Եթե շատ այլ գյուղերում երեխաները որպես խնդիր նշում են, որ խաղահրապարակ չունեն, այստեղ 8-9 տարեկան երեխեքը խոսում էին այն մասին, որ չկա մշտական ջուր, որը լուրջ խնդիր է գյուղատնտեսության համար: Ասում էին՝ ասֆալտը լավը չի, ինչի հետևանքով խնդիրներ են առաջանում:  

Ուղիղ մեկ տարի է անցել, արդեն կա «Մունք» տեխնոդպրոցը, կան նաև այս երեխեքը, ջրի հարցը գրեթե լուծվել է, գյուղը նաև մեքենա է ստացել: Իրականում դպրոցն այլ տեղ պետք է լիներ, գյուղում շենքային պայմանները չէին բավարարում: Շատ մեծ ծախս էր հարկավոր, բայց անհրաժեշտ ոչինչ չկար: Վերջին վայրկյանին, երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է, նույն Նվերը՝ գյուղապետը, գնացել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, հրաժարվել գյուղապետարանի շենքից: «Մունքը» տեղակայված է նախկին գյուղապետարանի շենքում, գյուղապետն էլ տանից է աշխատում: Եթե ամեն գյուղում մի Նվեր լինի, Հայաստան աշխարհն ուրիշ կլինի»,-ասաց նա:

Անդրառնալով հատկապես պատերազմից հետո նման նախաձեռնությունների կարևորությանը՝ Արմինե Մկրտչյանն ընդգծեց. «Նման նախաձեռնությունները ոչ թե պարզապես կարևոր, այլ կենսական են Արցախի համար: Գյուղում 18 տարեկանից բարձր երեխա դժվար է գտնել: Կա՛մ շատ մեծ են, կա՛մ շատ փոքր: Որոշակի տարիք որ գալիս է, երբ գյուղում զբաղմունք չեն ունենում, բնականաբար, ուրիշ բան փնտրելու են գնում: Այս երեխաներին տեսնելով՝ վստահաբար եմ ասում, եթե անգամ գնան կրթություն ստանալու, վերադառնալու են գյուղ և ավելին են բերելու: Այսպես, ինչ-որ առումով մենք հոգ ենք տանում մեր գյուղերի մասին, ցույց տալիս, որ տեր ենք կանգնում այն ամենին, ինչ ունենք: Եվ հենց նման կենսական նշանակության նախագծերի շուրջ են ձևավորվելու համայնքները, որոնք երբեք չեն դատարկվի: Այստեղ կան մարդիկ, որոնք Երևանից եկել են Հաղորտիում ապրելու»:

Նրանցից մեկն էլ, Արմինե Մկրտչյանի խոսքով, «Ես» կրթական հիմնադրամի ղեկավար Աշոտ Ավանեսյանն է, որը կնոջ՝ Լուիզայի հետ վերադարձել է գյուղ, իրականացնելու, ինչպես իրենք են ասում, տեխնոառաքյալի ծրագիրը: Արդեն Աշոտ Ավանեսյանն է պատմում նախագծի մասին ու թե ինչպես որոշեց ընձեռնված բազմաթիվ հնարավորություններից ընտրել հենց Հաղորտի գյուղը: «Ինքս կողքի գյուղից՝ Մուշկապատից եմ: Իմ կյանքի հետագա ճանապարհը IT ոլորտն էր: Մենք գնալուց հետո անընդհատ ուզում էինք ինչ-որ օգտակար բան անել: Մի օր էլ կնոջս հետ որոշեցինք գնալ գյուղ ինչ-որ բան փոխելու, առաջին հերթին՝ մեր կյանքը, որովհետև այդպես էլ չհարմարվեցի ո՛չ Երևանին, ո՛չ Ստեփանակերտին կամ այլ քաղաքի: Սկսեցինք մտածել՝ ի՞նչ անել, և շատ կարճ ժամանակահատվածում տարբեր ոլորտներից տարբեր մասնագիտության տեր 3 տասնյակ մարդ միացավ մեզ: Ավելի քան մեկ տարի կոնկրետ աշխատել ենք բովանդակության ու կոնցեպտի վրա: Մեր մասնագետները շրջում են գյուղերով, բացահայտում երեխաների հմտությունները: Ամեն ինչ հիմնված է պրակտիկ դասընթացների վրա: Օրինակ՝ ռոբոտաշինության կոմպլեկտը տալիս ենք ու ասում՝ կոնկրետ այսինչ գործն անողը պետք է այդ ռոբոտը սարքի: Պրակտիկ դասընթացները ֆանտաստիկ արդյունքներ են տալիս»,ասաց Աշոտ Ավանեսյանը:

Տեխնոդպրոցն արդեն անգամ հաջողված նախագիծ ունի՝ օրինակը StartSystems ստարտափն է, որը հիմնադրել են դասընթացի առաջին շրջանավարտները: Նրանք արդեն այսօր անգամ արտերկրից նախագծերի պատվերներ են ստանում: Այս պահի դրությամբ դպրոցում 14 մասնագիտություն սովորելու հնարավորություն ունեն, ևս 3-ն էլ նախատեսում են ավելացնել: «Մունք»-ում սովորելու հնարավորություն ունեն նաև հարակից համայնքների երեխաները, որոնց տեղափոխումն իրականացվում է միկրոավտոբուսով: «Պատերազմից հետո շատ դժվար է հատկապես Ստեփանակերտից հեռու գյուղերում երեխաների հետ հասարակության մեջ ինչոր լուսավոր բան, ինչ-որ լուսավոր կետ ստեղծել: Բայց այսօր հակառակն ապացուցող փաստ ունենք. բոլորի մասնակցությամբ կարողացանք ունենալ այս կետը. թե՛ մեր թիմից յուրաքանչյուրի, թե՛ բոլոր երեխաների համար «Մունքն» ընդամենը շենք կամ դպրոց չէ»,-հավելեց Աշոտ Ավանեսյանը՝ նշելով, որ տեխնոդպրոցի գործարկումից հետո այն կկարողանա այցելել 100 երիտասարդ, իսկ նախագծի շահառուների թիվը կհասնի 280-ի:

Նախաձեռնության հիմնադիրների ու աջակիցների խոսքով՝ հետագա հինգ տարվա ընթացքում պատրաստվելու է շուրջ 270 նոր ՏՏ մասնագետ, ինչը միայն աշխատավարձի տեսքով երկրին շուրջ 1 մլրդ դրամ կբերի, կսկսի գործել ավելի քան 10 ՏՏ ընկերություն։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի իշխանությունները սկսում են ճանաչել վերջին 47 տարիների սխալները․ Վենս Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ումՔունը հանգիստ չէ. գիտնականներն արմատապես նոր հայացք են առաջարկել դրա իմաստի վերաբերյալԹրամփն ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչվող նախագծերիցՅանիկ Սիները երրորդ շրջանում է. «Ուիմբլդոն» «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել». ԱլիևԲելառուսը եռապատկել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բորսայում ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՍոնա Ռուբենյանն ուրախ լուրով է կիսվելՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՅամալն առանձնացրել է ԱԱ-2026-ի այն ֆուտբոլիստներին, որոնք տպավորել են իրեն Ռյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային Իսրայելի զինված ուժերը անորոշ ժամկետով կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում. Իսրայել ԿացՄարսելո Բիելսան հեռացավ Ուրուգվայի հավաքականից Քլոե Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ կիսվել է եղբոր՝ Ռոբի հետ արված հազվագյուտ լուսանկարներովԱնտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհԳերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել ՌուսաստանըԿյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր ՎիսոկովսկինԻրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային. Եվրոպական հանձնաժողովի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են «Howo» մակնիշի ինքնաթափը և բետոնախառնիչըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԵթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Վիտամին Դ-ն բուժում է թոքերը ինհալյացիայի միջոցով․ նոր բացահայտումԱռաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Վեյփ ծխելուց հետո դպրոցականի բերանից փրփուր է դուրս եկել և ցնցումներ է ունեցելԱմերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր