Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հակասություններն այս կառավարության կրեդոն են. պետք է այս մարդկանցից փրկել տնտեսությունը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՅԴ էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձել ենք արտարժույթի փոխարժեքների տատանումների ազդեցությանը, սպասվելիք օրենսդրական մի շարք փոփոխությունների հնարավոր ռիսկերին:

Անդրադառնալով արտարժույթի շուկային՝ Արմեն Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ դոլար-դրամ, ռուբլի-դրամ փոխարժեքների վայրիվերումները բացասական ազդեցություն ունեն հայկական տնտեսության վրա: «Բիզնեսն ապահով է, երբ չկան կտրուկ տատանումներ և անկանխատեսելի դրսևորումներ: Ընդ որում, սա վատ է անդրադառնում թե՛ ներմուծող, թե՛ արտահանող ընկերությունների գործունեության վրա: Որպեսզի ավելի հասկանալի լինի, բերենք մեկ-երկու օրինակ: Արտահանող ընկերություններն իրենց փաստաթղթերն արտարժույթով են կազմում, որի դիմաց ստացված վճարումները դրամի վերածելուց պարզ է դառնում, որ մեծ վնաս է կրել, դրամով արտահայված չափը կարող է չփակել ծախսերը: Ներմուծման դեպքում մի փոքր այլ է: Դիտարկենք կարճաժամկետ կտրվածքով, կստացվի հետևյալը. նրանք գնում են էժան դոլար և ներմուծում անելուց պետք է վստահ լինեն, որ դոլարը կտրուկ չի բարձրանա, որպեսզի կարողանան նորից նույն քանակի ապրանքներ ներմուծել: Սա է խնդիրը, որ դոլարի փոխարժեքի բարձրացման ժամանակ ապրանքները թանկանում են, իսկ դրամի արժևորման դեպքում վստահորեն չեն իջեցնում ապրանքի գները: Փոխարժեքի այս տատանումները կապված են թե՛ ներքին դրամավարկային քաղաքականության վարման և թե՛ արտաքին ազդակների հետ, օրինակ՝ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է վերոնշյալ տատանումների ֆոնին ԿԲ-ի և էկոնոմիկայի նախարարության միջև փոխադարձ մեսիջներին, նաև որոշակի հակասությանը, Ա. Գրիգորյանը ընդգծեց. «Չնայած նրան, որ տնտեսության վրա ազդող գործոնները տարբեր են, միևնույնն է, լուծումները պետք է տրվեն Հայաստանում: Չի կարելի նստել և բացատրել, թե ինչ է տեղի ունենում, դա բոլորը տեսնում են: Պատասխանատուները չպետք է սահմանափակվեն փաստերի արձանագրմամբ, կոնկրետ աշխատանքներ են պետք: Հաշվի առնելով այս մարդկանց վարքագիծը՝ նրանց միջև աշխատանքային փոխվստահության և համագործակցության որակից կարելի է ենթադրել, որ թիմային աշխատանքը վաղուց բացակայում է: Էկոնոմիկայի նախարարության մասին տեսակետ չունեմ, չեմ էլ ցանկանում որևէ գնահատական տալ: Այստեղ փոփոխություններն են լուծումը, պետք են նոր մարդիկ, նոր մոտեցումներ և նոր կառուցվածք: Կարճ ասած՝ պետք է ազատել աշխատանքից շատերին և վերակառուցել այդ նախարարությունը, որն առանց քաղաքական փոփոխության հնարավոր չէ: Պետք է այս մարդկանցից փրկել տնտեսությունը, գյուղատնտեսությունը, որի ցուցանիշներն աղետալի են: Միայն վերջին 4 տարվա մշակվող հողերի չափերի, բերքատվության անկումները բավարար են, որպեսզի օր առաջ փոփոխություններ տեղի ունենան:

Կենտրոնական բանկը փորձում է իր նեոլիբերալ կուրսն առաջ տանել: Գնաճը զսպող հիմնական կառույցը լինելով՝ վերջերս տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարեցին, որ գնաճն այդքան էլ կապված չէ փոխարժեքի տատանման հետ, այլ՝ Լարսի, տրանսպորտային ծախսերի, լոգիստիկ պատճառների: Իհարկե, այդպես չէ. չի կարելի ոչինչ չանել, իսկ մեղավորներ փնտրել հարևան երկրներում: Ընդ որում, հակասություններն այս կառավարության կրեդոն են, հակասություններ կան բոլոր ոլորտներում, նույնիսկ հայտարարությունների, ծրագրերի և ռեալ՝ «գետնի վրա» կատարված աշխատանքի մեջ: Հակասությունների չեմպիոն կառավարություն ունենք, որից պետք է օր առաջ ազատվել»:

Անդրադառնալով կանխիկի սահմանափակման մասին օրենքին, որը կգործի հուլիսի 1-ից, Արմեն Գրիգորյանը մատնանշեց մի քանի ռիսկի մասին: «Հայ հասարակությունը պատրաստ չէ ամբողջապես անցնել անկանխիկ գործառույթների: Երևանից դուրս մարդիկ դեռ ապրանքափոխանակությամբ են զբաղվում, մարզերում, սահմանամերձ բնակավայրերում խնդիրներ կան: Բանկերը հեռու են, բանկոմատների ներգրավվածությունը՝ սահմանափակ: 300 հազար դրամից ավելի գնումները ֆիզիկական անձինք պետք է կատարեն անկանխիկ, 80 հազար դրամից ավելի գումար գրավատունը կանխիկ չի կարող տրամադրել, առաքման եղանակով ապրանքների մատակարարումները խանութ-կրպակներին պետք է առաքել անկանխիկ վճարման պայմանով: Կառավարությունը փաստարկներ բերելուց առաջ պետք է ուսումնասիրեր զարգացած երկրների փորձը: Օրինակ՝ Ավստրիայում, Կիպրոսում, Իռլանդիայում, Իսլանդիայում, Լատվիայում, Լիտվայում, Ֆինլանդիայում կանխիկի սահմանափակում չկա, Բելգիայում՝ 3000 եվրո, Բուլղարիայում՝ 5110 եվրո, Չեխիայում՝ 14000 եվրո, և այդպես շարունակ: Կանխիկ դրամի շրջանառության կրճառումը իր ծանր հետևանքն է թողնելու տնտեսության վրա: Դրամի շրջանառության թափանցիկության անհրաժեշտությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, բայց հետևանքները գնահատված չեն»,-ընդգծեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է կառավարության մեկ այլ նախաձեռնությանը, ըստ որի, ֆիզիկական անձանց համար ևս պատրաստվում են եկամուտների հայտարարագրման համակարգ ներդնել, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականից՝ 2023-ի եկամուտների համար, Արմեն Գրիգորյանը շեշտեց. «Այս բեռի տակ չի կարելի մարդկանց համատարած դնել մի երկրում, որի քաղաքացիներն, ըստ էության, ապրում են տրանսֆերտներով, խրված են տարրական կենսական խնդիրների մեջ, և ամեն երկրորդ քաղաքացին համարվում է չափավոր աղքատ: Հարցը կքննարկենք, երբ դրա օրենսդրական կարգավորումների նախագծերն ամբողջական կլինեն, առկա կլինեն հաշվառող մարմինն ու տեխնիկական հագեցվածությունը: Եթե միտք ունեն, որ մեր քաղաքացիների տվյալների բազան պետք է վարեն դրսում, ապա դա անել չի կարելի: Եվ, վերջապես, մի շատ կարևոր դիտարկում ունեմ այս կոնտեքստում՝ հույս ունեմ, որ այս կառավարությունը նշած թվականներին չի լինի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր