«Բարսելոնան» պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել Լեւանդովսկու համար
ՍՊՈՐՏԻսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» պայմանները եւ ստիպված կլինի 50 միլիոն եվրո վճարել 33-ամյա հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու համար, հաղորդում է AS-ը։ Կատալոնական ակումբը հույս ուներ լեհ խաղացողին գնել 30-35 միլիոն եվրոյով։
Ֆուտբոլիստն արդեն հայտարարել է, որ մտադիր չէ հաջորդ մրցաշրջանում հանդես գալ «Բավարիայում», որի հետ ունի դեռ մեկ տարվա պայմանագիր։
Լեւանդովսկու ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Չելսին» ու Փարիզի ՊՍԺ-ն։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



