Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գործողություններ, որոնք անպայման պետք է անել 2016-ին

ԼԱՅՖ

Ամանորի նախաշեմին մեզանից շատերը «գործողությունների պլան» են կազմում հաջորդ տարվա համար․ գործերի կամ ցանկությունների ցուցակ, որոնք պետք է կատարվեն։ Այսպես մենք պատրաստվում ենք հերթական «նոր կյանքին»։

Ամանորի գիշերը ստիպում է հավատալ, որ անհնարին ոչինչ չկա։ Եվ չնայած տարիքին՝ յուրաքանչյուրը հոգու խորքում ուզում է հավատալ, որ ամենակարող Ձմեռ Պապը կլսի նրա ցանկությունը և անպայման կկատարի այն։ Այդ իսկ պատճառով, մենք որոշել ենք կազմել գործողությունների հնգյակ, թե ինչ է պետք կատարել գալիք Հրե Կապիկի տարում։

1․Հաճախ ժպտացեք։ Չնայած մեզ հատուկ հումորի, մենք՝ հայերս, քիչ ենք ժպտում։ Ավելի հաճախ ես հանդիպում փողոցում մռայլ ու զայրացած դեմքերի, որոնց վրա դրոշմվել է առօրյա խնդիրների և հայ ազգի վշտի կնիքը։ Բայց ես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայի հոգու խորքում թաքնված է այն ժպիտը, որն օգնում է գոյատևել՝ անկախ ամենից։ Եթե ազգն ամենադժվար պահերին ունակ է կատակել և անեկդոտներ հորինել, ուրեմն նա ունակ է ժպտալու։ Ժպտացեք տիկնայք և պարոնայք, տղաներ և աղջիկներ։ Ժպտացեք որքան հնարավոր է հաճախ՝ անկախ ամենից։ Ժպտացեք անծանոթ անցորդներին։ Հենց այնպես, առանց պատճառի։ Եվ հավատացեք, պատասխան ժպիտը երկար սպասեցնել չի տա և կլուսավորի իր ջերմությամբ։ Ինչպես ասում էր բարոն Մյունհաուզենը՝ «Դուք չափազանց լուրջ եք։ Խելացի դեմքը դա դեռ խելամտության նշան չէ, պարոնայք։ Երկրագնդի  բոլոր հիմարություններն արվում են դեմքի հենց այս արտահայտությունով։ Ժպտացեք, պարոնայք, ժպտացեք․․․»

2․ Բարի գործ արեք։ Կարևոր չէ, թե ինչ։ Թող այն փոքր լինի և առաջին հայացքից՝ աննշան։ Տատիկին փողոցն անցկացրեք, գցեք աղբը աղբարկղի մեջ, այլ ոչ թե փողոցում կամ անծանոթին օգնեք. կարևոր չէ։ Փոքրիկ բարի գործը կարող է մեծ քայլ դառնալ։ Այս տեսակ հարյուրավոր փոքրիկ գործերը կմիաձուլվեն անտեսանելի տիեզերական մի շղարշի և աշխարն ավելի բարի կդարձնեն՝ թեկուզ միայն ձեր տիեզերքի սահմաններում, բայց դա արդեն, իսկապես, մեծ է։

3․ Խենթ քայլերի դիմեք։ Խենթության աստիճանն ամեն մեկն ինքն է որոշում։ Յուրաքանչյուր մարդ երազում է անել ինչ-որ անսովոր մի բան, որը կամքի և ուժի մաքսիմալ կենտրոնացում է պահանջում։ Սակայն Կապիկը մի փոքր խենթ և ժիր կենդանի է, և կարծում եմ, որ հենց այս տարի արժե փորձել իրականացնել այն, ինչ վաղուց  ուզում էիք։ Օրինակ՝ պարաշյուտով ցատկել կամ թողնել աշխատանքը և զբաղվել սիրած գործով։ Կարևորը՝ համարձակ եղեք և ամեն բան կստացվի։

4․Մոռացեք վախը։ Սա, թերևս, ամենաբարդն է։ Վախի զգացողությունը մարդուն վերածում է ստրուկի, հնազանդ մի կենդանու, որին բավական է միայն կերակրել և անել այն, ինչ կցանկանաս։ Հաղթահարել վախը կարող են միայն ոգով ամուր մարդիկ, և ես համոզված եմ, որ կա մեր ներսում այդ ուժը, ուղղակի անհրաժեշտ է հաղթահարել այն քունը, որում գտնվում ենք վերջին տարիներին։ Ազատության ճանապարհն է՝ վախերից ազատվելը։

5․ Սիրեք ինքներդ ձեզ։ Խոսքս եսասիրության մասին չէ, որը ոչ մի կապ չունի սիրո հետ։  Մարդ, ով սիրում է ինքն իրեն՝ կսիրի և մերձավորին։ Մեր ժողովրդին պակասում է հենց այս սերը․ մենք մեծարում ենք ուրիշներին, սակայն ինքներս մեզ վերաբերվում ենք թերահավատությամբ, երբեմն էլ արհամարհանքով։ Ինքդ քո ներսում պետք է սիրես ժողովրդին, չէ որ մենք իսկապես տաղանդավոր, աշխատասեր, անկեղծ ազգ ենք և շատ բաների ենք ընդունակ։ Եվ եթե մենք սիրենք ինքներս մեզ, ապա կկարողանանք վերջապես տեսնել դա։

Յուլիա Վարդանյան 

NEWS.am STYLE

 

Ուժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայիԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Ջուր չի լինելու մինչեւ 19:00-ն. հասցեներ Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետ