Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օլգա Այվազյանը՝ Նարեկ Բավեյանի հետ համատեղ ֆոտոշարքի եւ 2016-ի նկատմամբ սպասելիքների մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Ամանորյա նախապատրաստական աշխատանքները օր օրի ավելի են թեժանում, իսկ մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները ջանք չեն խնայում իրենց երկրպագուներին անակնկալներ մատուցելու համար: Վերջին օրերին Նարեկ Բավեյանն ու Օլգա Այվազյանը հետաքրքիր Սուրբ Ծննդյան ֆոտոշարքով ներկայացան, իսկ մանրամասներին ծանոթացել էLife.panorama.am-ը:

Մեզ հետ զրույցում երգչուհի Օլգա Այվազյանը տեղեկացրեց, որ Նարեկ Բավեյանի հետ համատեղ ֆոտոշարքով հանդես գալու առաջարկը անձամբ լուսանկարչին էր.

«Նման գեղեցիկ Սուրբ Ծննդյան ֆոտոշարքով ներկայանալու առաջարկը եղել է «Art Artur production»-ի կողմից, ես ու Նարեկն էլ, որպես հին ու լավ ընկերներ, սիրով համաձայնեցինք»,- նշեց երգչուհին:

Մեր այն նկատառմանը, թե այս ֆորոշարքը հնարավո՞ր է ապագայում նոր համատեղ աշխատանքի ակնարկ լինի, Օլգան պատասխանեց. «Շատ հնարավոր է, բայց դեռ նման ծրագրեր ու որոշումներ չկան, ամեն բան ապագան ցույց կտա»:

Ֆոտոշարքում Օլգա Այվազյանն ու Նարեկ Բավեյանն անձամբ են որոշել, թե ինչ կերպարներում հանդես գան, նկարահանման ընթացքի մասին էլ խոսելիս՝ Օլգան ծիծաղելով պատմեց. «Ես ու Նարեկը նախապես որոշեցինք եւ միասին համապատասխանեցրինք, թե ինչ կերպարներով հանդես պետք է գանք: Նշեմ, որ այդ օրը զավեշտալին այն էր, որ Նարեկը նկարահանումներից էր եկել ու շատ հոգնած էր, նա եկավ, նստեց գորգին ու հոգնածությունից չէր ուզում շարժվել, մենք էլ որոշեցինք հենց այդպես էլ իրականացնենք ֆոտոշարքը՝ մարմնավորելով զույգերի, ովքեր տոնական օրերից հետո նշում են Սուրբ Ծնունդը, բայց ամուսինը հոգնած է, իսկ կնոջ ակտիվությունը ամանորյա թոհուբոհից անգամ չի նվազել»:

Օլգա Այվազյանը հատուկ նշեց. «Կարծում եմ, մեր ազգային բնավորությանը համապատասխան, մարդիկ շուտով կսկեն քննարկել այս ֆոտոշարքը՝ իմ ու Նարեկի վերաբերյալ սխալ ենթադրություններ անելով, ուստի նախապես ասեմ, որ մենք պարզապես շատ լավ ընկերներ ենք, իսկ Նարեկի կնոջ հետ ես շատ մտերիմ եմ»:

Ամանորին եւ Սուրբ Ծնունդին ընդառաջ երգչուհին միացավ շնորհավորանքներին. «Նախապես շնորհավորում  եմ բոլորիս գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով ամենակարեւորը խաղաղություն: Մենք հիմա մի փոքր դժվար ժամանակաշրջանում ենք ապրում, ուստի կցանկանամ, որ խաղաղություն տիրի աշխարհում, երեխաներն էլ գեղեցիկ մանկություն տեսնեն, մնացած ամեն բան հաղթահարելի է: Թող մարդիկ միշտ ժպտան ու անհոգ լինեն»,- նշեց նա:

Օլգա Այվազյանը Ամանորը դիմավորելու մի անխախտ սկզբունք ունի. «Արդեն քանի տարի է ես Նոր տարին դիմավորում եմ տանը՝ ծնողներիս ու քույրիկիս հետ, հետո նոր միայն գնում եմ աշխատավայր ու շարունակում Ամանորը տոնել ընկերներիս հետ՝ ուրախացնելով մեր հանդիսատեսին»,- պատմեց երգչուհին:

Օլգա Այվազյանը 2016-ից սպասելիքներ ունի, բայց դրանց մասին խոսել չցանկացավ. «Միշտ էլ ցանկություններ ու սպասելիքներ եմ ունենում գալիք տարիներից, բայց դրանց մասին չեմ սիրում խոսել: Ես ավելի շատ սիրում եմ ինքս իմ մեջ երազել ու սպասել դրանց իրականացմանը, իսկ դրանք գրեթե միշտ իրականանում են. իմ կյանքում գուցե երբեմն դժվարությամբ, բայց երազանքներն իրականանում են»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ուժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայիԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Ջուր չի լինելու մինչեւ 19:00-ն. հասցեներ Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետ