Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 18-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի, ում ինքնությունը պարզում են։



