Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սոփեստության դասական ցուցադրություն

ԲԼՈԳ

Արցախի Արդարություն կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

Սոփեստություն է կոչվում այնպիսի կշռադատությունը, որի մեջ հեղինակը, համոզված լինելով իր թեզիսի կեղծության մեջ, աշխատում է դիմացինին համոզել դրա ճշմարտության մեջ, մոլորության մեջ գցել նրան՝ թաքնված տրամաբանական սխալների կանխամտածված օգտագործումով։ Օրինակ՝ «Դու ունես այն, ինչ չես կորցրել, դու եղջյուրներ չես կորցրել, հետևաբար, դու եղջյուրներ ունես» (Եվբուլիդեսի «Եղջյուրավոր» սոփեստություն): Երեկվա Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, քան սոփեստության դասական ցուցադրություն: Նա ամբիոնից հայտարարում է, որ աննախադեպ չափերի հասնող գումար է տրամադրել Արցախին, նշանակում է` ինքը Արցախին շատ սիրում է, այնուհետև շարունակում, որ Արցախը Ադրբեջանի կազմում ցանկացել են, որ մնա նախկինները, և ինքը նախկիններից այնքան ազնիվ է, որ դրա մասին հիմա բարձրաձայնում է: Փաստորեն նախկինները շարունակ փորձել են Արցախը հանձնել Ադրբեջանին, բայց Ալիևը տարօրինակ ձևով չի համաձայնել, քանզի Արցախը այդպես էլ այդ նախկինների օրոք չհայտնվեց Ադրբեջանի կազմում: Իսկ իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հանրությանը համոզել, որ այլևս Արցախը կարող է գոյություն ունենալ միայն Ադրբեջանի կազմում՝ բայց դրա մեղավորը ինքը չէ, այլ նախկիններն են, և, որ Արցախը մեր համար հոգս է՝ տեսեք որքան գումար ենք հատկացնում նրանց: Փոխարենը Փաշինյանը չխոսեց, որ իր սեփական կետից բանակցություններ սկսելու և երկիրը կազմաքանդելու արդյունքում Հայկական պետականությունն այսօր թուլացած է առավել, քան երբեևէ, զուրկ է անգամ կապիտուլյացիոն հայտարարության դրույթներն իրականացնելու վճռականությունից, որով պետք է մեր զինվորները մնային զբաղեցրած դիրքերում, բոլոր գերիների անվերապահ հայրենադարձում պետք է լիներ և այլն։ Չասաց, որ Հայաստանն այսօր ոչ միայն չի վերահսկում սեփական ինքնիշխան տարածքը, այլև համարձակություն չունի ասելու՝ որտե՞ղ են սկսվում և ավարտվում Ադրբեջանի հետ մեր սահմանները: Եվ ստիպված Նիկոլ Փաշինյանը մոլորեցնում է սեփական ժողովրդին: Այս ամենը նշանակում է մի բան՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես հասկանում է, որ ինքը պետք է գնա՝ մնում է հասկանալ թե երբ և ուր՝ այս հարցը արդեն ընթացքի մեջ է և շուտով կապացուցվի:

Մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան