Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մարդկանց վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցող աղետալի իրադարձությունների նկատմամբ լակմուսի թղթի նման բացահայտում է` ով ով է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս հերթական զրույցներից մեկի ժամանակ զրուցակիցս ասաց` ավաղ, բայց հենց մեզ հետ տեղի ունեցած աղետի միջոցով ճանաչեցինք մեր հասարակությանը, վերհանեցինք մեր թերությունները, գիտակցեցինք, որ մեր բոլոր խնդիրներն ավելի խորքային են, քան թվում է, և հիմա, եթե ուզում ենք ինչ-որ բան փոխել, պետք է հասարակության հետ աշխատենք: Հոգեբան, «Զարթոնք» կուսակցության ԳՄ անդամ Կարինե Նալչաջյանը կարծում է, որ մեր հասարակությունը տասնամյակներ շարունակ գտնվել է թշնամական քարոզչության թիրախում:

«Հասարակության հետ կապը չի ստեղծվել պատշաճ մակարդակով: Թշնամական քարոզչությունն իր սև գործն արել է, շարունակում է անել նաև հիմա: Եթե հենց այս պահին ունենք նման իրավիճակ, դա նաև վկայում է, որ մեր հասարակությունը նորից կուլ է տալիս թշնամական քարոզչության խայծերը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալչաջյանը: Համաձայն է, որ շատ հարցեր պարզվեցին նաև:

«Նայենք մեր շուրջը: Մարդկանց վերաբերմունքն այսօր և վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցող աղետալի իրադարձությունների նկատմամբ լակմուսի թղթի նման պարզում է, բացահայտում` ով ով է, ինչ արժեքների է դավանում, ինչպիսի մտածելակերպ ունի: Պատահական չէ, որ նույն գերդաստանի անդամները, հարազատներն այս հարցի շուրջ թշնամացել են իրար հետ: Այսօր ունենք թացը չորից տարբերելու վիճակը: Բայց պետք է շատ զգույշ լինել, քանի որ թշնամին շատ լավ գիտի հնուց եկած ճշմարտությունը` բաժանիր, որ տիրես: Ինքը բաժանեց և շատ արդյունքների հասավ, աղետալի արդյունքներ, որոնց վկան ենք այսօր: Հասարակության հետ աշխատել է պետք»,նշում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է, որ վերջին օրերին հասարակության մի լայն` հայրենիքը, հայ մարդու կյանքն արժեք համարող շերտը ոտքի կանգնեց: «Չեն հանդուրժում, որ դավաճանված պատերազմ է տեղի ունեցել, այդքան զոհեր ու հայրենիքի կորուստ: Պայքարող մարդիկ մեր հասարակության սերուցքն են: Հասկացել են, որ իրենք անձնապես պաշտպանված չեն լինի, եթե ավելի լայն առումով մեր պետությունը թշնամու ոտքին ընկած լինի: Փողոց դուրս եկող հասարակության այս շերտը հույսն է: Պետք է գնահատել այն, ինչ կա, չհուսահատվել: Մեր ժողովրդի մեջ մի շերտ էլ կա, իմ կարծիքով՝ թերևս, ամենալայն շերտը, երբ մարդիկ հասկանում են, որ այս իշխանությունն աղետաբեր է, թրքասեր և այլն, բայց չեն կարողանում խմբակային մտածողությունից դուրս գալ: Օրինակ` անընդհատ խոսում են «նախկինների» մասին: Սրանք ևս թշնամական խայծերն են»,-հավելում է նա:

Այս փուլում մեր բոլոր զրույցներում առկա է քաղաքականությունը, որը մեր կյանքի, հասարակական խոսույթի անբաժան մասն է դարձել: Անդրադառնում ենք նաև դիմադրության շարժման գործողություններին: Նալչաջյանն ընդգծում է` իր կողմից շատ հարգված մեր հայրենակիցներն այս օրերին շատ են ռևանշ բառն օգտագործում, ասում են` «սա նախկինների ռևանշն է»: «Այդ բառը դուրս եկավ Ալիևից, մեր իշխանություններն էլ, որոնք Ալիևի ու թուրքերի խոսնակն են, կրկնեցին: Եվ այսօր մեր ժողովրդի ինչ-որ ինտելեկտուալ հատված խոսում է ռևանշի մասին: Ահա, այս շերտն էլ, որ փափուկ բազմոցների վրա նստած՝ ինչոր մտավարժանքներ է անում, քննադատում է բոլորին, ասում է, որ սա իշխանության համար պայքար է, պայքարի այս փուլում, թերևս, կհավելի` «բա որ ասում էի»:

Այո, այս փուլում չհասանք մեր գլխավոր նպատակին` իշխանության հեռացմանը: Իշխանությունը կպած է աթոռին: Բայց եթե կրիտիկական մի զանգված հավաքվեր հրապարակում ու փողոցներում, ոստիկանությունն ուղղակի ի վիճակի չէր լինի պաշտպանել այսօրվա կոլաբորացիոնիստ իշխանություններին, որովհետև իրենց միակ հենարանը ոստիկանությունն է: Այս փուլում հաջողություններ էլ են գրանցվել, գոնե մեր պատիվն է փրկվել: Դրսից նայողները չեն մտածել` այս ինչ ժողովուրդ է, ինչ ազգ է: Այո, չկարողացանք դուրս շպրտել իշխանություններին, բայց դա ոչ միայն իրենց` աթոռներին կպած լինելու և արևմտյան, թուրքա-սաքսոնական տերերի ակնհայտ օժանդակությունն է, այլև մեր ժողովրդի մի ստվար հատվածի` մերկ-քննադատի կեցվածքի մեջ մտած լինելու արդյունքը:

Եվ սա հիմնականում մտավոր հատվածն է: Չեմ խոսում մեր հասարակության այն շերտի մասին, որը չունի մտածելակերպի այնպիսի մի մակարդակ, որ կարողանա գնահատել իրողությունները: Մարդիկ կան, որոնք իրենց կարճ մտածելակերպով մտածում են` այս պահին բայրաքթարները Երևանի վրա չեն պտտվում, ուրեմն խաղաղություն է: Իսկ ո՞վ ասաց, որ եթե այսպես շարունակվի, չեն պտտվելու: Պետք է պայքարի արդյունքների մասին որոշակի եզրահանգումներ անել: Սա երկարատև, դժվար պայքար է: Այսօր պայքարում ենք մեր ներհայկական ուժերով, դրսից օժանդակություն չունենք, փորձում ենք տեր կանգնել մեր երկրին, թշնամիները բազմաթիվ են, հարված հասցնողները` բազմագույն ու բազմատեսակ:

Մի խումբ, օրինակ` հայրենասիրական ճառերի քողի տակ է հանդես գալիս, բայց էլի Արևմուտքի կործանարար ծրագրերն է սպասարկում: Մեկ այլ խումբ լիովին այլ դիրքերից է հանդես գալիս, էլի մեզ հարված է հասցնում: Պետք է հասկանալ` տակը շատ փող են դրել, մեր պետությունն են ներսից գրավել: Մեր պետական քարոզչությունն այսօր թշնամուն է ծառայում: Ուղղակի չպետք է հուսահատվել, պայքարի ձևերը կարող են փոխվել, պայքարի ոգին չի կարելի մեռցնել: Այս իրավիճակում մեղքի զգացողություն պետք է ունենան մարդիկ, որոնք, դեմ լինելով գործող իշխանություններին, որևէ քայլ այս օրերին չարեցին, իսկ հիմա էլ բազմոցներին նստած կասեն` «բա որ ասում էի»:

Իրենք իրենց պահվածքով նպաստեցին Նիկոլի իշխանության պահպանմանը, եթե սա գիտակցեն, խելամիտ գտնվեն, կմասնակցեն պայքարի հետագա փուլերին»,-նշում է «Զարթոնք» կուսակցության ԳՄ անդամը:

Այս ամենի հետ մեկտեղ, վստահ է, որ չի կարելի զենքերը վայր դնել, քանի որ դա նշանակում է, որ մեր սիրտը նորից ցեղասպանություն է ուզում: «Մինչդեռ չենք ուզում, որ Հայաստանի և Արցախի ճակատագիրը խաղալիք դառնա թուրքի ձեռքին: Մեր երկիրն այս վիճակում չպետք է գտնվի, չպետք է դա թույլ տանք»,-եզրափակում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր