Թուրքիան բանակցում է Ուկրաինայի և ևս 9 երկրի հողերը վարձակալելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական իշխանությունները բանակցություններ են վարում տասը երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի հետ գյուղատնտեսական արտադրանքի համար հողերի վարձակալության շուրջ։ Այս մասին հունիսի 15-ին հայտնել է Türkiye թերթը։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քըրըշչիի խոսքով՝ երկիրը բավարարում է գյուղմթերքի իր կարիքները, սակայն արտահանման համար արտադրանք աճեցնելու համար հող է պետք արտասահմանում։
Թուրքական կողմը վարձակալության շուրջ բանակցություններ է վարում Ուկրաինայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի հետ։ Ակնկալվում է, որ այդ երկրներում Թուրքիան կմշակի արևածաղկ, եգիպտացորեն, բամբակ, շաքարեղեգ, արքայախնձոր, մանգո, ավոկադո։ Հիմնականում արտադրանքը արտահանվելու է, այդ ապրանքներով զբաղվելու է մասնավոր հատվածը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



