Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանին բացի անվտանգային սպառնալիքներից, սպառնում է նաև սոցիալական ճգնաժամը. Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Իսրայելում միջին աշխատավարձը կազմում է 3300 ԱՄՆ դոլար, Հայաստանում՝ 520 ԱՄՆ դոլար (2018թ. համեմատ աճել է 40 դոլարով): Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում է 100 դոլար (2018թ. համեմատ աճել է 8 դոլարով), Իսրայելում՝ 810 դոլար է:
Իսրայելը համարվում է աշխարհի ամենաթանկ երկրներից մեկը: Փորձենք համեմատել մեկ անձի կտրվածքով նվազագույն սոցիալական պահանջարկով նախատեսվող ապրանքների գները հայաստանյան գների հետ:
 
1 հատ ձուն Իսրայելում արժե 150 դրամ, Հայաստանում՝ 80 դրամ (2018թ. 70 դրամ էր), 1 կգ տավարի միսն արժե 6500 դրամ, Հայաստանում՝ 3400 դրամ (2018թ. արժեր 2200 դրամ), 400 գրամանոց 1 հացն արժե 500 դրամ, Հայաստանում՝ 260 դրամ (2018թ. արժեր 180 դրամ), 1կգ շաքարավազն արժե 560 դրամ, Հայաստանում՝ 370 դրամ (2018թ. արժեր 250 դրամ), 1 կգ բրինձը արժե 1050 դրամ, Հայաստանում՝ 800 դրամ (2018թ. արժեր 550 դրամ), 1 կգ պանիրն արժե 5500 դրամ, Հայաստանում՝ 2800 դրամ (2018թ. արժեր 1700 դրամ), 1 կգ կարտոֆիլն արժե 500 դրամ, Հայաստանում ՝450 դրամ (2018թ. արժեր 250 դրամ), 1 կգ խնձորն արժե 1100 դրամ, Հայաստանում՝ 600 դրամ (2018թ. արժեր 400 դրամ), 1լ բենզինն արժե 770 դրամ, Հայաստանում՝ 520 դրամ (2018թ. արժեր 450 դրամ) և այլն:
 
Միջին հաշվով, Իսրայելի պետությունում առաջին անհրաժեշտության ապրանքների գները գրեթե երկու անգամ ավելի թանկ են հայկական շուկայի գներից: Մեկ անձի հաշվարկով, առանց կոմունալ և այլ վճարների, Իսրայելում միայն նվազագույն անհրաժեշտ սնունդի ապահովման համար ամսեկան պահանջվում է մոտ 815 ԱՄՆ դոլար (ըստ մասնագիտական հաշվարկների):
 
Համեմատելով հայաստանյան գները, ակնհայտ է, որ մեր երկրում, մեկ հոգու համար, միայն սնունդի ամսեկան պահանջված նվազագույն ծախսը կազմում է շուրջ 400 ԱՄՆ դոլար (170.000 դրամ): Եթե հաշվի առնենք, որ սնունդից բացի գոյություն ունեն նաև այլ անհրաժեշտ կոմունալ ծախսեր (որոնք կրկին թանկացել են ու թանկանալու են) ապա ակնհայտ է, որ մեկ անձի համար, միայն սնունդի վրա ծախսվում է միջինում 200 ԱՄՆ դոլար: Կրկնում եմ՝ միայն նվազագույն անհրաժեշտ սնունդ ապահովելու համար:
 
Միայն սնվելու համար թոշակառուին չի բավարարում մոտ 100 դոլար, այսինքն՝ իր թոշակի կեսը: Իսկ եթե համարենք, որ չորս հոգանոց միջին վիճակագրական ընտանիքում, որտեղ աշխատում են երկու չափահաս անձիք և վաստակում են միջինում 1050 ԱՄՆ դոլար (4 անձի համար սնունդ, կոմունալ ծախսեր, հագուստ, տրանսպորտ, հարկեր+տուրքեր, ուսման վճարներ և այլն), ապա Հայաստանի սոցիալական պատկերը, առկա խայտառակ գնաճի ֆոնի վրա դառնում է ծայրահեղ տխուր:
 
Եթե հաշվենք, որ ապիկար ու դավադիր իշխանությունների վարած քաղաքականության ֆոնի վրա մենք կորցրել ենք երիտասարդ աշխատուժի զգալի մասը, տնտեսական նշանակություն ունեցող տարածքները, օտարերկրյա ներդրումների բացակայությունը, պատերազմական ռիսկերը, ներքին քաղաքական ճգնաժամը, պետական պարտքի աննախադեպ ավելացումը, պետության սոցիալական պատասխանատվության ավելացում (հաշմանդամության նպաստներ) և այլ հանգամանքներ, ապա կարող ենք ասել, որ Հայաստանին բացի անվտանգային սպառնալիքներից, սպառնում է նաև սոցիալական ճգնաժամը:
 
Որքանո՞վ է բիզնեսը կարողանալու սոցիալական պատասխանատվություն ստանձնել՝ մեծ հարց է:

16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ