Գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմների հերոսների նկարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀասարակական գործիչ Կարեն Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ գիշերը վնասել են Արթիկի վետերանների միության գույքը, այրել պատերազմի հերոսների լուսանկարները։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները։
Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում, պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունը իրենք ներմուծեցին Հայաստան»:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



