Ուժեղ կարկուտ Դեբետ գյուղում. բերքը 90 տոկոսով վնասվել է (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզի Դեբետ գյուղում այսօր 30 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դեբետի բնակչուհի Լուիզա Ղազարյանը:
«Ընդհանուր գյուղը շատ վնասներ է կրել կարկուտից, բայց ավելի ուժեղ մի երկու թաղամասում է եկել, որտեղ ամեն ինչ ավիրվել է: Վնասվել են մրգատու ծառերը, դաշտերը, բանջարաբոստանային կուլտուրաները` կարտոֆիլ, վարունգ, լոլիկ, լոբի, կաղամբ, սմբուկ, պղպեղ, բազուկ, սոխ, սխտոր եւ այլն»,-ասաց նա:
Բնակչուհին նշեց, որ կարկուտի հետեւանքով բերքը վնասվել է մոտ 90 տոկոսով:


.jpg)
.jpg)
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



