Արման Բաբաջանյանը հրապարակային ներողություն կխնդրի Արթուր Վանեցյանից․ դատարանը որոշում է կայացրել
ՔԱՂԱՔԱԿԱՆԱռաջին ատյանի դատարանն Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Արթուր Վանեցյանից։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Արթուր Վանեցյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական գործով առաջին ատյանի դատարանը հերթական անգամ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Վանեցյանից», - գրել է նա:
Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը 2020 թ․ Factor.am կայքին տված հարցազրույցում Արթուր Վանեցյանին «անհայրենիք» էր անվանել։ Դատարանը համարել է, որ արտահայտությունը վիրավորական է և արատավորել է Արթուր Վանեցյանի պատիվն ու արժանապատվությունը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



