Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամուսնալուծված տղամարդու 20 խորհուրդը նրանց, ովքեր դեռ ամուսնացած են

ԼԱՅՖ

Վերջերս ամուսնալուծված Ջերալդ Ռոջերսը համացանցում գրել է իր 20 սխալների մասին, որոնք թույլ է տվել ու որոնք հանգեցրել են ամուսնալուծության,-գրում է Past.am-ը։ Նա ասում է, որ որքան էլ բարդ լինեն հարաբերությունները, արժե, որ դրանց համար պայքարես։ Ելնելով իր փորձից՝ նա 20 խորհուրդ է գրել տղամարդկանց համար, ովքեր ամուսնացած են, որպեսզի նրանց ընտանիքը չքանդվի, ինչպես իրենը։ Իր խորհուրդներում նա նշում է, թե ինչպես պետք չէ եւ ինչպես է պետք վարվել կանանց հետ։

1. Երբեք մի´ դադարեք ուշադիր լինել նրանց հանդեպ, երբեք մի´ դադարեք ծանոթանալ նրանց հետ։

2. Պաշտպանեք ձեր սիրտը, դրանք պաշտպանեք այլ կանանցից, թույլ մի´ տվեք, որ ուրիշներն այնտեղ ներխուժեն։

3. Նորից ու նորից սիրահարվեք ձեր կնոջը, դուք փոխվում եք, հետեւաբար, անընդհատ պայքարեք ու կրկին գրավեք նրա սիրտը։

4. Միշտ նրա մեջ լավագույնը փնտրեք ու ուշադրություն մի´ դարձրեք այն բաներին, որոնք ձեզ նյարդայնացնում են։

5. Մի´ փորձեք նրան փոխել, դա ձեր խնդիրը չէ, ձեր խնդիրն է սիրել նրան, պարզապես սիրել այնպիսին, ինչպիսին կա։

6. Ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա վերցրեք, թույլ մի´ տվեք, որ նա պատասխանատվության տակ ընկնի։

7. Մի´ մեղադրեք նրան, մի´ ասեք, թե նա է մեղավոր, որ դուք բարկացած եք։

8. Թույլ տվեք ձեր կնոջը պարզապես ապրել: Եթե նա բարկացած է, մի´ փորձեք բարձրացնել նրա տրամադրությունը, թողեք, որ ինքնուրույն հաղթահարի։

9. Երբեմն հիմար եղեք, ամեն ինչին շատ լուրջ մի´ վերաբերվեք:

10. Ամեն օր ներթափանցեք նրա հոգու մեջ, հասկացեք, թե ինչն է նրան ստիպում իրեն սիրված ու պաշտպանված զգալ։

11. Ներկա եղեք նրա կյանքում, եթե մի բան է պատմում, մինչեւ վերջ լսեք, խորհուրդ տվեք։

12. Ընդունեք նրա սեքսուալությունը։ Սեքսին իբրեւ մեխանիկական մի բանի մի´ վերաբերվեք, նկատեք նրա սեքսուալությունը։

13. Անուղեղ մի´ եղեք։ Բոլորն էլ սխալներ անում են, բայց մի բան անելուց առաջ աշխատեցրեք ուղեղը։

14. Նրան անձնական տարածք տրամադրեք, ազատ ժամանակ տվեք, որ հանդիպի ընկերուհիներին, զբաղվի իր սիրած գործերով։

15. Կիսվեք նրա հետ ձեր վախերով ու անհանգստություններով, մի´ վախեցեք թույլ երեւալ։

16. Նրա հետ բացարձակ անկեղծ եղեք, եթե ուզում եք, որ վստահություն լինի ձեր մեջ, ոչինչ մի´ թաքցրեք նրանից։

17. Մի´ դադարեք միասին աճել, միասին առաջ գնալ։ Աշխատեք ձեր հարաբերությունների վրա։

18. Մի´ մտահոգվեք փողի համար, մի´ թաքցրեք ձեր գումարը նրանից, ծախսերը միասին արեք։

19. Արագ ներեք ու մոռացեք վիրավորանքները, կենտրոնացեք ապագայի վրա ու մի´ ֆիքսվեք անցյալի վրա։

20. Միշտ ընտրեք սերը։ Ի վերջո, սա կարող է լինել միակ խորհուրդը։ Ձեր կյանքի գլխավոր շարժիչը սերը դարձրեք, ձեր գերնպատակն ու իմաստը։ Եւ այդ դեպքում ամեն ինչ կստացվի։

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայիԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Ջուր չի լինելու մինչեւ 19:00-ն. հասցեներ Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետԹրամփը պատմել է, թե ինչպես է Google-ը մերժել օվկիանոսն իր անունով կոչելու առաջարկը Հայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՈւկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»