Տնտեսական այդ աճի ցուցանիշները կեղծ են. Նաիրի Սարգսյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը AD TV-ի «Հարցազրույցի» տաղավարում ասաց, որ կառավարության ներկայացրած թվերը տնտեսական աճի մասին իրարամերժ են։ Մասնավորապես, ստացվում է, որ ՀՀ տնտեսական ամբողջ աճը հիմնված է ռուս-ուկրաինական պատերազմի ուղիղ հետևանքների վրա։ 22 տոկոս աճ է գրանցել ծառայությունների ոլորտը, այսինքն՝ ռեստորանները, սրճարաններն ու հյուրանոցները, Երևանի մերձակայքում գտնվող հանգստյան գոտիները, որոնք սպասարկում են պատժամիջոցներից «փախուստի դիմած» մոտ 100 հազար ՌԴ քաղաքացիների։ Ինչ վերաբերում է տարադրամի տարօրինակ անկումներին ու վերելքներին, Սարգսյանը նշում է, որ Հայաստանի պարագայում կա ոչ միայն արտաքին ներգործության հետևանք, այլև սպեկուլյատիվ բնույթ։
Մանրամասները՝ Հայկա Ալոյանի հետ հարցազրույցում։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի



