Իրանում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կա 10 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 10 մարդ է զոհվել Իրանի արևելյան Տաբաս քաղաքում մարդատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով, կան վիրավորներ։
Տաբասի նահանգապետ Ալի Աքբար Ռահիմին IRNA գործակալությանը հայտնել է, որ չորս վագոն է շրջվել, դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ 12 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, սակայն միջադեպի լրջության պատճառով զոհերի թիվը դեռ կարող է աճել։
Նրա խոսքով՝ Մաշհադ-Յազդ երթուղու մարդատար գնացքը ռելսերից դուրս է եկել տեղական ժամանակով ժամը 5։30-ին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



