Գեղասահքում մեծահասակների մրցումների մասնակիցների տարիքային շեմը կբարձրանա
ՍՊՈՐՏՉմշակավազորդների միջազգային միության (ISU) Կոնգրեսում հավանության է արժանացել գեղասահքի, շորթ-տրեկի եւ չմշկավազքի մեծահասակների մրցումների մասնակիցների տարիքային շեմի փուլային բարձրացումը։
Այժմ մեծահասակների մրցումներին թույլատրվում է մասնակցել 15 տարեկանից։ Հաջորդ մրցաշրջանում կթույլատրվի 16 տարեկանից, իսկ 2024-2025 թվականների մրցաշրջանից մասնակիցների նվազագույն տարիքը կլինի 17։
Հիշեցնենք, որ նախորդ երեք Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականից թիմային չեմպիոն են դարձել 15-ամյա Յուլյա Լիպնիցկայան ու 15-ամյա Կամիլա Վալիեւան, մենասահքի անհատական չեմպիոններ՝ 15-ամյա Ալինա Զագիտովան ու 17-ամյա Ալինա Շչերբակովան։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



