«Ռեալն» ու ՊՍԺ-ն ցանկանում են ձեռք բերել Խորվաթիայի հավաքականի խաղացողին
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալն» ու Փարիզի ՊՍԺ-ն ցանկանում են ձեռք բերել Խորվաթիայի հավաքականի եւ ֆրանսիական «Ռենի» կիսապաշտպան Լովրո Մայերին, հաղորդում է Ger French Football News-ը։
24-ամյա ֆուտբոլիստն անցած ամռանն է Զագրեբի «Դինամոյից» 13 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Ռեն», որի կազմում մասնակցել է 44 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։
Լովրո Մայերի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 20 միլիոն եվրո։
Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մադրիդի «Աթլետիկոն» ու գերմանական «ՌԲ Լայպցիգը»։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



