Ուկրաինայի Խերսոն քաղաքի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊայթյունը տեղի է ունեցել Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոն քաղաքի կենտրոնում գտնվող ռազմաքաղաքացիական վարչակազմի դիմաց գտնվող սրճարանում, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Պայթյուն է տեղի ունեցել վարչակազմի դիմաց գտնվող սրճարանում»,- ասել է աղբյուրը։ Մանրամասները ճշտվում են։
Ինչպես հայտնել է Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմը Տելեգրամյան ալիքում, պայթյունի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։ «Երեքշաբթի օրը՝ հունիսի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12:40-ի սահմաններում տեղեկություն է ստացվել Խերսոնի «Նոստալժի» ռեստորանում պայթյունի մասին, մեկ մարդ վիրավորվել է, նրան արդեն օգնություն է ցուցաբերվել։ Քաղաքի օպերատիվ ծառայությունները աշխատում են տեղում»,- ասված է հաղորդագրության մեջ։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



