Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանի «զբաղվածության» ֆոնին թուրք-ադրբեջանական մտադրություններն ու Իրանի «կարմիր գծերը». «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

rossaprimavera.ru-ն իր «Նոր իրականություն Անդրկովկասում. ո՞վ է աշխուժացել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողություններից հետո» վերնագրով հոդվածում գրում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկիզբն ազդել է ամբողջ աշխարհում գործընթացների վրա ։ Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո իրավիճակը դեռ լիովին պարզ չէ Անդրկովկասում, և այն կարելի է անվանել շատ լարված, իսկ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն էլ ավելի են լարել մթնոլորտը և բարձրացրել խաղադրույքները:

Ռուսաստանի «զբաղված լինելը» հավել յալ կերպով հրահրում է տարածաշրջանի երկրներին՝ օր առաջ լուծել իրենց աշխարհաքաղաքական և տնտեսական խնդիրները։ Դժգոհ լինելով 44-օրյա պատերազմի անորոշ արդյունքներից՝ Ադրբեջանը ցանկանում է ստանալ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը և դրա համար պարբերաբար ռազմական սադրանքներ է իրականացնում հայ զինվորականների և ռուս խաղաղապահների դեմ, ինչը համընկնում է տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու Թուրքիայի ծրագրերի հետ: Իսկ Ուկրաինայում հատուկ գործողությունը լրացուցիչ այնպիսի զգացողություն է ստեղծել թուրք-ադրբեջանական կողմի մոտ, որ հիմնական խաղացողներից մեկն այժմ զբաղված է, և հնարավորություն կա լուծելու իրենց խնդիրները առանց պատասխանից վախենալու։

«Մենք պետք է օգտվենք հարմար պահից, և քանի դեռ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, քանի դեռ նա մեկուսացած է, պետք է վերականգնենք ինքնիշխանությունը մեր տարածքների նկատմամբ։ Ի՞նչ կլինի վաղը, եթե նա ոտքի կանգնի։ Թող սա լինի երկրորդ ճակատը։ Թուրքիան այժմ Ադրբեջանի կողմն է»,- հայտարարել է Ադրբեջանի Սպիտակ կուսակցության նախագահ Թուրալ Աբբասլին։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին Ադրբեջանի մշտական ռազմական ճնշման քաղաքականությունը, ինչպես նաև Երևանի նկատմամբ տարածքային պահանջների մասին պարբերական հայտարարությունները չեն կարող չառաջացնել Իրանի արձագանքը։ Մասնավորապես, մոտ մեկ ամիս առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն, ի պատասխան ադրբեջանական Yeni Musavat թերթի հոդվածի, որտեղ ասվում է, որ Ադրբեջանն իրավունք ունի «վերադարձնել իր հողերը», քանի որ Հայաստանը հանդիսանում է Ադրբեջանի պատմական հողերից մեկը, հստակ վերաբերմունքով ուղերձ է հրապարակել. «Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստան կբախվի Իրանի զինված ուժերի արձագանքին։ Իրանը բազմիցս է հայտարարել, որ չի հանդուրժի հարևան երկրների սահմանների փոփոխություններ»։

Ավելի ուշ տեսանյութ է հայտնվել, որում ցուցադրվել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի ելույթը։ Նա հայտարարել է, որ միջազգային սահմանները պետք է հարգվեն։ Ցուցադրվել են նաև բալիստիկ հրթիռների արձակումներ և վարժանքներ։ Իսկ տեսահոլովակի վերջում Հայաստանի դրոշի ֆոնին եղել է կարմիրով ընդգծված Լեռնային Ղարաբաղը և «կարմիր գիծ» մակագրությունը։ Հարկ է նշել, որ Իրանը տարբեր քաղաքական գործիչների, պաշտոնյաների ու բարձրաստիճան զինվորականների շուրթերով բազմիցս է զգուշացրել Հայաստանի հարևաններին սահմանները փոխելու փորձերից զերծ մնալու մասին։ Հարկ է նշել, որ տվյալ դեպքում խոսքը ոչ այնքան Հայաստանին հարևաններից պաշտպանելու, որքան Իրանի՝ տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու ցանկության մասին է։

Եթե Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական ճանապարհով գրավեն Հայաստանի Սյունիքի մարզը, Իրանը փաստացի կկտրվի թուրքական «աղեղով» դեպի Ռուսաստան և Եվրոպա ցամաքային ճանապարհից։ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը կատալիզատոր է ծառայել տնտեսության հետ կապված գործընթացների համար։ Տրանսպորտային նախագծերի մրցակցությունը, որը նախկինում իրականացնում էին տարածաշրջանի խաղացողները, էլ ավելի է սրվել։ Սրվել է Թուրքիայի և Իրանի միջև մրցակցությունը՝ ո՞վ կդառնա տարածաշրջանի տրանսպորտային հանգույցը, ո՞ւմ տրանսպորտային նախագիծը կհաղթի։ Իրանի վրա նախկին սահմանափակումների վերացման հնարավորության մասին հաղորդագրություններն ավելի են սրում լարվածությունը։ Թուրքիան շարունակում է ձգտել դառնալ տարածաշրջանային տրանսպորտային «հանգույց»։

Փորձագետների կարծիքով, նման նախագծերը, ի թիվս այլ բաների, մտնում են երկրի մեկ թյուրքական տարածք կառուցելու ծրագրի մեջ: Չնայած այն հանգամանքին, որ իրանական «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագիծը թուրքական «Միջին միջանցք» նախագծի անմիջական մրցակիցն է, Իրանը տնտեսական հարցերում սկսել է ակտիվորեն համագործակցել Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի հետ։ Անդրկովկասում ստեղծված նոր իրողությունը, որն առաջացել է Ղարաբաղում երկրորդ պատերազմի, Ուկրաինայում հատուկ գործողության, ինչպես նաև Հայաստանի ղեկավարության թուրքամետ դիրքորոշման հետևանքով, իրականում Իրանին մղում է Ադրբեջանի գիրկը։ Իրավիճակի հավել յալ սրությունն ու անորոշությունը ավելանում է նրանով, որ նոր իրականության մեջ Իրանի և Հնդկաստանի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կաճի, ինչը նշանակում է, որ կբարձրանա Ադրբեջանի՝ որպես տարանցիկ երկրի կարգավիճակը։ Իրանը նախատեսում է իր տարածքով անցկացնել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի անալոգը, որին Հայաստանը ակտիվորեն դեմ է, և որը կապում է Ադրբեջանը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։

Այն իրավիճակում, երբ Ռուսաստանի նկատմամբ շարունակում են նոր սահմանափակումներ մտցվել, Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեն հանվել, իսկ այդ երկու երկրների դաշնակից Հայաստանը, ի դեմս իր ղեկավարության, շարժվում է թուրքամետ ուղղությամբ, պարզ է դառնում, որ Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Անդրկովկասում ստեղծված իրավիճակի հիմնական շահառուները: Նրանք կարող են ստանալ նոր շուկաներ, նոր տրանսպորտային ուղիներ, ինչպես նաև նոր տնտեսական հնարավորություններ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»