Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հերթական հետընթացը, հակաժողովրդական, հակամարդկային քայլերն՝ ուղղված պետության հենասյուների խարխլմանը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետք է փաստենք, որ հունիսի 3-ի իրադարձությունները, մասնավորապես հարկադրանքի միջոցները, որոնք ոստիկանության կողմից կիրառվեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ, բռնությունների էպոպեան էին: Խոսքն այն բռնությունների մասին է, որոնք մինչ այդ ևս կիրառվել էին այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց սահմանադրական՝ հավաքների ազատության հիմնարար իրավունքն էին իրականացնում:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն՝ անդրադառնալով հունիսի 3-ին կառավարական ամառանոցների մոտ ցուցարարների ու ոստիկանության միջև գրանցված բախումներին:

«Նման բնույթի հարկադրանքի միջոցներն անհիմն էին, որովհետև որևէ սպառնալիք չկար, երթի մասնակիցներն իրենց բնականոն հունի մեջ էին ու ընդամենը պահանջել էին ճանապարհի բացում: Բացի այդ, այնտեղ էին նաև պատգամավորներ, որոնք այդ ճանապարհով գնալու սահմանադրական իրավունք ունեին: Նույն 2018-ին Նիկոլ Փաշինյանը փշալարերի վրայով անցավ: Նա պահանջում էր անցնել Բաղրամյանի հատվածը՝ հիմնվելով իր՝ պատգամավոր լինելու հանգամաքի վրա: Առհասարակ, 2018-ի իրադարձությունները համեմատության մեջ նախադեպային օրինակներ են՝ այս փուլում քննչական գործողությունների, հետագայում նաև դատավարությունների վերաբերյալ եզրահանգումների գալու տեսանկյունից: Մենք այսօր արդեն տեսնում ենք, որ սովորական է դարձել անհամաչափ ուժի կիրառումը նաև անչափահասների, կանանց նկատմամբ: Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ նմանաբնույթ գործողություններն անպատիժ են մնում»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ֆիքսել է մի քանի կարմիր բերետավորների, որոնց լիազորություններն առնվազն պետք է կասեցված լինեին:

«Հստակ դրվագներ կան, ըստ որոնց, այդ մարդկանց նկատմամբ առնվազն խոշտանգման հիմքերով քրեական գործեր պետք է լինեին հարուցված, բայց սկսեցին մանիպուլ յատիվ շրջանառել այն հանգամանքը, թե բազմաթիվ ոստիկաններ ևս վնասվածքներ են ստացել: Իմ գնահատմամբ, սա առաջին հերթին ոստիկանության ծառայողների ու իրենց հրամկազմի պատասխանատվության ներքո է, որովհետև բնագավառը կարգավորող օրենսդրությունը նախատեսում է, որ ոստիկանները կարող են լինել անհատական պաշտպանության միջոցներով՝ սաղավարտով, զրահաբաճկոնով: Մինչդեռ նույն տեսանյութերից պարզ է, որ բազմաթիվ ոստիկաններ միայն առաջին շարքում են անհատական պաշտպանության միջոցներ կրում:

Բացի այդ, տեսանյութերից ակնհայտ էր նաև համապատասխան հմտության բացակայությունը, ինչի հետևանքով լուսաձայնային նռնակը նաև ոստիկանների ուղղությամբ էր նետվել: Ոստիկանները պետք է հստակ գիտակցեն՝ հրամանատարի ու վերադասի ապօրինի հրամանի կատարումը իրենց որևէ կերպով չի ազատելու պատասխանատվությունից: Մեծ հաշվով, հերթական հետընթացին, հերթական հակաժողովրդական, հակամարդկային գործողություններին ու քայլերին ականատես եղանք, որոնք ուղղված էին իրավական, ժողովրդավարական պետության հիմնական հենասյուների խարխլմանը»,-շեշտեց իրավաբանը:

Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձանք նաև պարբերաբար վերանայվող օրենքներին, հատկապես քաղաքական լարված իրավիճակներում նոր օրենսդրական փոփոխություններով հանդես գալու փաստերին:

«Ես բազմիցս եմ նշել, որ մենք ապրում ենք երկակի ստանդարտների, ընտրովի արդարադատության ժամանակահատվածում: Այս դեպքում օրենքը խաղալիք դարձնելը մեղմ է ասված: Մեկ ուժի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ տարբեր գործիքակազմերով անընդհատ շահարկում են մեր իրավական, օրենսդրական մեխանիզմները: Օրինակ՝ պետք է հղում կատարել արտահերթ նիստերի քանակին, որոնք, եթե համեմատական վերլուծություն անենք, անհամեմատ շատացել են: Ինչո՞ւ, որովհետև իշխող ուժը ցանկացած իրավիճակում, հստակ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ինչ-որ հարցի լուծում տալու համար անմիջապես ԱԺ-ում արտահերթ նիստ է հրավիրում և իր համար նախընտրելի նախագիծն է օրակարգ բերում:

Այլևս հաշվի չեն առնվում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով ներդրված կարևորագույն, միջազգային կարգավորումներով պարտադրված ընթացակարգերը: Խոսքը, մասնավորապես, կարգավորման ազդեցության գնահատանքի, հանրային քննարկումների մասին է: Էլ չեմ խոսում տեխնիկական հարյուրավոր խնդիրների մասին: Այս ամենի էպոպեան էլ, բնականաբար, հակասահմանադրական սահմանադրական փոփոխություններն էին: Մեծ հաշվով, իշխող ուժն իրեն չի կաշկանդում որևէ միջազգային կոնվենցիոնալ իրավունքով»,ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ կան բազմաթիվ օրինակներ, որոնք լրջագույն խնդիրների մասին են վկայում:

«Օրինակ՝ ծանր վիրավորանքը, որը վաղ անցյալում նախկին իշխանությունների կողմից ապաքրեականացվել էր, ինչը հենց միջազգային իրավունքի պարտադրանք էր: Այն երաշխավորում էր մարդու խոսքի, տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքները:Կան բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նաև արդեն օրենքներ են դարձրել և դրանցում էականորեն սահմանափակում են ԶԼՄ-ների գործունեությունը: Նաև տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքի իրացման էական նվազեցում կա: Այսինքն, այս ուժը օրենքների շրջանակներում մնալու որևէ կաշկանդվածություն չունի, չի առաջնորդվում մարդու հիմնարար իրավունքներով, նաև իշխանությունների զսպման, հակակշռման մեխանիզմի պահպանմամբ:

Մի շարք անվտանգային խնդիրներից բացի, մեզ մոտ վաղուց արդեն նաև հարվածի տակ է իրավական անվտանգությունը: Իմ կողմից թվարկված սկզբունքներն իրավական ու ժողովրդավար պետության հենասյուներն են: Պետության իրավական ու ժողովրդավար լինելը հենց դրանց օբյեկտիվ, օրենսդրությանը համապատասխան իրականացումն է ապահովում: Դրանց իրականացման մակարդակի հիման վրա մենք կարող ենք գնահատական տալ՝ արդյո՞ք պետությունը իրավական է, ժողովրդավար: Նույն օրինականության սկզբունքը ենթադրում է, որ պաշտոնատար անձը, պետական մարմինները պարտավոր են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք իրենց լիազորել են Սահմանադրությունն ու օրենքները: Մինչդեռ այս սկզբունքի խախտման եթե ոչ արդեն հազարավոր, ապա հարյուրավոր դրվագներ արդեն ունենք»,-շեշտեց Գ. Մելոյանը:

Նա շեշտեց, որ մարդու հիմնարար իրավունքները սահմանափակող օրենքներից զատ, այսօր անհետևանք են մնում նաև տարբեր բնույթի բռնություններ կանանց, անչափահասների նկատմամբ. «Այս ամենը փաստում է, որ մեր պետությունը հեռու է ժողովրդավար և իրավական լինելուց: Իհարկե, կարող ենք հետևություններ անել, թե ինչու է այսօր լռում միջազգային հանրությունը, նաև կառույցները: Բնական է, որ այդ լռությունն իր գինն ունի, բայց, ի վերջո, այս ամենն արձանագրվելու է և անհետևանք չի մնալու: Ամեն դեպքում, սակայն, այս ամենը մեծագույն հարված է մեր ՀՀ պետականության հիմքերին, որի հետևանքները հետագայում մեր սերունդներն են զգալու»:

Գ. Մելոյանը, հիշեցնելով ավելի վաղ օրվա իշխանության կողմից նախ ԱԺ շենքը, հետո դատարանները շրջափակելու կոչերն ու դրանց հետևած գործողությունները, ընդգծեց, որ դրանք իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտման օրինակ էին. «Գործադիր իշխանությունը ճնշում է գործադրում օրենսդիր իշխանության, այնուհետև դատական իշխանության վրա: Մինչդեռ մենք այլ խնդիր ունենք: 2015-ից մենք խորհրդարանական կառավարման համակարգի ենք անցել, և երբ ուսումնասիրում ենք եվրոպական առավել ժողովրդավարական համարվող պետությունները, տեսնում ենք, որ այդ ուղիով են անցել: Խորհրդարանական կառավարման համակարգն ավելի լայն հնարավորություն է տալիս ժողովրդավար և իրավական պետության վերածվելու համար:

Խորհրդարանի հիմնական գործառույթը գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողությունն է, բայց մեր իրականության մեջ ունենք իրավիճակ, երբ գործադիրն ուղղակիորեն ճնշում է գործադրում օրենսդրի վրա, թելադրում և կառավարում է օրենսդիր իշխանությանը: Իսկ օրենսդիր իշխանությունը, հանձին իր մեծամասնության, ընդամենը խամաճիկ է, որը կառավարվում է մեկ անձի կողմից: Իշխող ուժի ներկայացուցիչները չեն խոչընդոտում, անգամ չեն քննադատում ու կատարում են բացառապես գործադիրից եկող հրամանները: Ընդհանուր առմամբ, մենք բավականին հեռու ենք ժողովրդավարությունը բրենդ հռչակելու իրավիճակից: Ընդհանուր առմամբ, օրենսդիր ու գործադիր իշխանությունների միահյուսումը ավտորիտար կառավարման պետությանը հարիր իրավիճակ է ստեղծում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան