Գիտելիքը ուժ է, և ինքներս ուժեղանալով ուժեղացնում ենք մեր հասարակությունը, մեր պետությունը, մեր ազգը. Էդուարդ Բաբայան
ԲԼՈԳՀայաստանի Հանրապետության, Արցախ աշխարհի և հատկապես Աբովյան բազմաբնակավայր համայնքի սիրելի՛ շրջանավարտներ.
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ դպրոցն ավարտելու առթիվ: Դուք այսօր նոր ճանապարհների, հորիզոնների, նոր նվաճումների մեկնարկին եք: Գիտելիքը ուժ է, և ինքներս ուժեղանալով ուժեղացնում ենք մեր հասարակությունը, մեր պետությունը, մեր ազգը: Եթե ուզում ենք ունենալ մրցունակ երկիր, ապրել կայացած պետության մեջ, մենք պարտավոր ենք ունենալ կրթված ու մտածող քաղաքացի:
Առանձնահատուկ շնորհավորում եմ ձեր ծնողներին, ուսուցիչներին, մաղթում եմ, որ միշտ իրենց գլուխը բարձր լինի ձեզնով ու ձեր նվաճումներով:
Հավատացեք, որ ես որպես համայնքի ղեկավար ոգևորվում եմ ձեր ցանկացած հաջողությամբ, հպարտանում եմ մեր նոր սերնդով և երիտասարդներով: Ես վստահ եմ, որ ոչ միայն պահպանելու եք, այլև նոր որակներ եք հաղորդելու մեր ազգային արժեքներին, մեր պետության կայացմանը, մեր համայնքին:
Բարի՛ երթ ձեզ իմ պատանի բարեկամներ։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



