Մոսկվայում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն
ՄՇԱԿՈՒՅԹՌուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն։
Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` մշակույթի օրերի շրջանակում Մոսկվայում ելույթ կունենան հայաստանյան երկու երաժշտական խմբեր։
Հունիսի 10-ին Չայկովսկու անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Իսկ հունիսի 11-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի փոքր դահլիճում նախատեսված է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի համերգը՝ Էդուարդ Թադևոսյանի ղեկավարությամբ։
Միջոցառումները նվիրված են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



