Գործարքն առոչինչ կճանաչվի․ Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց
ՎԻԴԵՈ«Կանխիկի շրջանառության կրճատումը մեր բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է. մեր պլանավորումն այն է, որ հուլիսի 1-ից այլեւս բնակարանների ու ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ դրամով հնարավոր չի լինելու իրականացնել. բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ»,-այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրույթ է լինելու, որ եթե հանկարծ կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք, և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է այդ գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ: Մենք սրանով ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել: Այստեղ կան նաև ֆիսկալ և հակակոռուպցիոն էֆեկտներ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



