ԱՄՆ-ում սևամորթ տղամարդը կրակ է բացել բժշկական կենտրոնի տարածքում. կա 5 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Տուլսա քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ հրաձիգը, լրագրողներին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ 35-40 տարեկան մի սևամորթ տղամարդ ինքնաձիգից ու ատրճանակից կրակ է բացել բժշկական կենտրոնի տարածքում, ապա ինքնասպան եղել։ Դեպքի մասին տեղեկացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Սպիտակ տունն առաջարկել է օգնել տեղի իշխանություններին, հայտնում է ABC News-ը:
Տուլսայում կրակոցներին նախորդել է նման տեսակի ռեզոնանսային հանցագործությունների շարքը, որոնց դեմ ԱՄՆ վարչակազմը նախատեսում է պայքարել՝ խստացնելով զենքի շրջանառության վերահսկողությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



