Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շատ վատ խաղաղություն. Փաշինյանին ու նրա ռեժիմը պետք էր արխիվ ուղարկել դեռ մեկ տարի առաջ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

sevastopol.su-ն «Ադրբեջան և Հայաստան. շատ վատ խաղաղություն» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի պատրաստակամության մասին։ «Մեր դիրքորոշումը շատ բաց է: Մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամության էջը»,- ասել է նա։ Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է: Ավելին, ներկայումս դա նրան խիստ ձեռնտու է։ Խաղաղ կարգավորման դեպքում Բաքուն շտկելու է իրերի ներկա վիճակը և խաղաղություն է ստանալու իր համար շահավետ պայմաններով։ Ընդ որում, ստանալու է երկարաժամկետ հեռանկարում, քանի որ դեռ երկար ժամանակ Հայաստանը չի ունենա ո՛չ բավարար ուժ, ո՛չ հնարավորություններ, ո՛չ էլ ռևանշի ցանկություն։ Ինչքան էլ դժվար է դա ընդունել հայրենասեր հայերին, բայց այսօրվա Հայաստանը կորցրել է 90-ականների բոլոր ձեռքբերումները, և դա կարճաժամկետ հեռանկարում ոչ մի կերպ չի կարող շտկվել, ցանկացած փորձ էլ ավելի կվատթարացնի իրավիճակը։

Բայց ճշմարտությունն այն է, որ այս ամենում Ադրբեջանը չափազանց երկրորդական դեր ունի։ Ամեն ինչ կորոշեն Ռուսաստանն ու Թուրքիան: Այդ խաղաղությունը առաջին հերթին նրանց բանակցությունների առարկան է։ Եվ այստեղ առկա է երկու շատ բարդ ու շատ մեծ խաղ, որ խաղում են Անկարան ու Մոսկվան։ Մի կողմից՝ Էրդողանն է, որն այս պահին մանևրելով Ամերիկայի, Եվրամիության և Ռուսաստանի միջև՝ բառացիորեն ճարպկության հրաշքներ է ցուցադրում։ Եվ այստեղ նրան կարելի է անկեղծորեն ծափահարել. փայլուն անսկզբունքայնություն՝ զուգորդված սեփական ազգային շահերի սկզբունքային պաշտպանության հետ: Վաղուց ոչ ոք չի դրսևորել նման գործելակերպ։ Այդ կերպարին հաջողվում է միաժամանակ Ուկրաինային վաճառել բայրաքթարներ, արգելափակել ՆԱՏՕ-ի ընդլայնումը, թուրանացնել Ղազախստանը, թույլ չտալ ամերիկյան նավերի մուտքը Սև ծով, կուլիսային բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Անդրկովկասի հարցով և արդյունքում բոլորին պառակտել: Այսինքն, ընդհանուր առմամբ, բոլորին և միաժամանակ: Ընդ որում, Անդրկովկասը նրա համար այդքան էլ լուրջ «դրվագ» չէ։ Մյուս կողմից՝ Ռուսաստանն է, որին ձեռնտու է մեռյալ լռությունը իր հարավային սահմաններում:

Վերջին բանը, որ հիմա նրան պետք է այնտեղ, նոր պատերազմն է: Դրան գումարած պայմանագրերը նոր առևտրային ուղիների վերաբերյալ, որոնք կնքվել են Ղարաբաղյան վերջին պատերազմի արդյունքում։ Հայաստանին կորցնելը ձեռնտու չէ Մոսկվային, բայց պետք է հարգանքի տուրք մատուցել նրան, նախ՝ նա կարողացավ կանխել հայերի լիակատար պարտությունը (և դա կարող էր լինել շատ ավելի զանգվածային և ցնցող, քան նույնիսկ Ղարաբաղի լիակատար կորուստը), և երկրորդ հերթին՝ կարողացավ նվազագույնի հասցնել կորուստներն ու հետևանքները։ Արդյունքում Թուրքիան չկարողացավ մինչև վերջ ճնշել Հայաստանին և հիմա առաջարկում է բանակցել։ Փաստորեն, այս իրավիճակում կարելի է միայն կարեկցել հայերին։ Այն, ինչ հիմա կատարվում է նրանց երկրի հետ, ո՛չ լավ է, ո՛չ էլ վատ: Ահա թե ինչ է լինում պարտվողների հետ: Կրկնենք, որ դա կարող էր ավելի վատ լինել, ընդ որում՝ շատ ավելի վատ: Այն, ինչ հիմա առաջարկվում է, շատ վատ խաղաղություն է, որը, այնուամենայնիվ, երկրին ու ազգին տալիս է գոնե մի փոքր վերականգնվելու հնարավորություն։ Բայց այս իրավիճակում կա միայն մեկ գործոն, որն ի վիճակի է և՛ ոչնչացնել Ռուսաստանի շահերը, և՛ ամբողջությամբ վերջ տալ Հայաստանին։ Դա Նիկոլ Փաշինյանն ու նրա ռեժիմն է, որոնց պետք էր արխիվ ուղարկել դեռ մեկ տարի առաջ։ Կարելի է չխոսել նրա դերի մասին Հայաստանի հետ տեղի ունեցած ողբերգության մեջ։ Ինչպես նաև այն մասին, թե ում շահերն է նա ներկայացնում և կամ ում կամակատարն է։ Հարցն այլ է. նա շարունակում է իրեն վերապահված գործը անգամ հիմա և վերջին վրձնահարվածով փորձ էր անում հասնել ՀԱՊԿ զորքերի մուտքին Հայաստան, որի օգնությամբ պարոն Փաշինյանը հույս ուներ ճնշել այնտեղ աճող բողոքի ցույցերը։

Դա Ռուսաստանին բավականին կեղտոտ խաղերի մեջ ներքաշելու այնպիսի փորձ էր, որը չի համապատասխանում ո՛չ Ռուսաստանի և ո՛չ էլ Հայաստանի շահերին: Այդ փաստը լայնորեն չի լուսաբանվել, ի վերջո դա անգամ հերքել են, բայց իրականում, հաշվի առնելով Փաշինյանի բնույթը, կարելի է հաստատապես ասել, որ դա եղել է։ Ուղղակի հարց է. դեռ որքա՞ն ժամանակ է Ռուսաստանը հանդուրժելու Երևանում նրան, որին Ամերիկան մեկ օր էլ չէր պահի: Դե, իսկ շատ վատ խաղաղությունից պետք չէ վախենալ: Դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե դուր չի գալիս, բայց դա իրականությունն է, ընդ որում՝ հնարավորներից ոչ ամենավատը: Եվ պետք է հարցը լուծել նրանց հետ, ովքեր այդ հարցը դարձրել են այդպիսին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականը