Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տոնը միայն ուղերձներն ու փուչիկները չեն. երբ կարևորություն ենք տալիս ձևին, ոչ թե բովանդակությանը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տոնական օրերը լի են միջոցառումներով և նվերներով, բայց օրը 24 ժամ ունի, և դրա ավարտին արդեն գրեթե բոլորը մոռանում են օրվա խորհրդի մասին: Երեկ նշում էինք Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սոցիալական ցանցերում երեխաների գունագեղ նկարները հաջորդում էին իրար, ծնողներն իրար հերթ չտալով պատմում էին, թե ինչ նվերներ են գնել նրանց համար, ինչ ժամանցի վայրեր են այցելել:

Այդ օրն ուշադրության կենտրոնում երեխաներն են՝ օրվա գլխավոր հերոսները: Ժամանցի վայրերում ասեղ գցելու տեղ չկա... Երևի մինչև մյուս հունիսի 1: Ի՞նչ է, երեխաներին միայն այդ օրն է պետք պաշտպանե՞լ, նրանց իրավունքների մասին խոսել, պատմել նրանց հաջողությունների, ձեռքբերումների ու ամենակարևորը՝ խնդիրների մասին: Պետության մեջ երեխան պետք է պաշտպանված լինի, եթե լինի, այդ դեպքում նման կարևորություն չենք տա հունիսի 1-ին կամ մեկ այլ օրվա: Մեզ համար անկարևոր կդառնա ձևը, առաջնային կլինի բովանդակությունը: Իսկ հիմա շատ հարցերում հենց ձևի հետևից ենք ընկնում, ցուցադրական քայլեր անում, և բոլորովին կարևոր չեն մնացած հարցերը: Քանի՞ գրոշի արժեք ունի այն տոնը, որին երեխան կմասնակցի, բայց հետո սեփական տանն իր ծնողի ձեռքով բռնության կենթարկվի:

Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինենք, ավաղ, նաև նման բաներ են լինում: Բավական է միայն թերթել վերջին տարիների լրահոսը, դեպքերը սարսափեցնող են, և քանի դեպքի մասին ուղղակի չգիտենք, քանի որ դրանք չեն հանրայնացվել: Տոնական օրվա բնականոն շարունակությունը պետական պաշտոնյաների ուղերձներն են՝ մեկը մյուսին հերթ չտալով երեխաներին անհոգ մանկություն են մաղթում, նաև ուժեղ հայրենիքում ապրելու ցանկություններ են հնչում: Տեքստերն ընթերցելիս երբեմն տպավորություն է, որ շատերը խորապես չեն էլ գիտակցում, որ մեծ հաշվով, բացի ծնողներից, հենց պետությունն է երեխայի իրավունքների, անհոգ մանկության գլխավոր պատասխանատուն, և ամեն հունիսի մեկը յուրահատուկ հաշվետվության օր է ցույց տալու, թե անցած տարվա ընթացքում ինչ է արվել, օրինակ՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին մեր հասարակության մեջ ներգրավելուն միտված ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, ի՞նչ ծրագրեր են իրականացվել բազմազավակ ընտանիքների համար:

Առողջական խնդիրներ ունեցող շատ երեխաների ծնողներ ստիպված են լինում դրամահավաքներ սկսել երեխաների բուժման նպատակով, երբեմն խոսքը շատ մեծ գումարների մասին էլ չէ, բայց ստիպված են մարդկանց օգնությամբ հավաքել ամեն մի լուման, իսկ պետությո՞ւնը: Կրթական հաստատություններն ի՞նչ են անում, որ երեխաներն ավելի հայրենաճանաչ լինեն: Մեր հույսն, ի վերջո, այն սերունդն է, որը պիտի մեծանա և գուցե ավելի պատասխանատու ու հոգատար լինի հայրենիքի հանդեպ, քան մենք: Բայց դրա համար պետք է ճանաչի այդ հայրենիքը, նրա յուրաքանչյուր անկյունը: Հայրենիք ասացի ու չեմ կարող ամենակարևորի մասին չխոսել: Հասարակությունն, այո՛, ավելի կարևոր տեղ է տալիս ձևին և ոչ թե բովանդակությանը:

Նշում ենք Մայիսի 1-ը՝ Աշխատանքի տոնը, երկրում, որտեղ գործազրկությունն ահռելի չափերի է հասնում, իսկ աշխատողի իրավունքները, մեղմ ասած, պաշտպանված չեն: Նշում ենք եկեղեցական տոները՝ մեծ տեղ տալով սեղանների վրա ուտելիքի առատությանը, բայց այդպես էլ չենք գիտակցում տոնի իրական նշանակությունը, որ գուցե հերթական անգամ հնարավորություն ենք ստացել մաքրվել ատելությունից ու չարությունից ու մեր կյանքը մաքուր էջից սկսել՝ գոնե մաքուր սրտով: Վերջին երկու տարվա ընթացքում սրտի կսկիծով ենք նշում Մայիսի 9-ը և Առաջին Հանրապետության օրը, ուղղակի հույսով ու ցանկությամբ, որ մի օր կվերադարձնենք այն, ինչը կորցրեցինք 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին: Մենք, որ երեսուն տարի նշեցինք մեր հաղթանակի օրը, ավելի հաճախ բարձրագոչ հայտարարություններով ու բաժակաճառերով, զինվորների «հոգուն մեռնելով» և թուրքի «հերն անիծելով», նորից մոռացանք բովանդակության մասին: Նորից տեղ տվեցինք ձևին՝ տոնական օր, կենացներ, հին ու նոր պաշտոնյաների բոցաշունչ, բայց ավելի հաճախ իմաստազուրկ ելույթներ և ուղերձներ, երբեմն ու ավելի հաճախ ամենից բարձր «հնչում» էր նրանց ձայնը, ովքեր նույնիսկ հեռվից չէին առնչվել Արցախյան գոյամարտին ու հաղթանակին: Իսկ հիմա՝ մոտ երեք տասնամյակ հաղթանակի ոգին ու զգացողությունը մեր սրտում պահելով, թշնամուն թերագնահատելով, եկանք հասանք այս օրին, ու դեռ ոմանք սիրտ ունեցան մայիսյան եռատոն շնորհավորելու:

Օրացույցից Մայիսի 9-ի թերթիկն արագ պոկեցի՝ համարձակություն չունենալով անգամ մեկ բառ գրել օրվա խորհրդի մասին, իսկ պետական պաշտոնյաներն այնքան համարձակ գտնվեցին, որ անգամ Եռաբլուր այցելեցին: Նորից ձևին կարևորություն տրվեց, բովանդակությունը մնաց տասներորդական պլանում: Մինչդեռ հատկապես այս օրերում բանակին ու պետությանն առնչվող ցանկացած տոնական օր պետք է հաշվետվության օր լինի, թե ինչ է արվել 2020 թ.-ի նոյեմբերի 9-ից հետո: Բայց, ախր, ինչպե՞ս խոսես չարածիդ մասին, ի՞նչ ասես:

Հ. Գ. -Շնորհավոր Հունիսի 1: Հովհ. Թումանյանի՝ 1887 թ.-ին գրած խոսքն արդիական է նաև մեր օրերում. «Ապրե՛ք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրեք...»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա Հովսեփյան