ԱՄՆ-ն Կիևին զենք չի տա Ռուսաստանին հարվածելու համար. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն Ուկրաինային զենք կմատակարարի իր տարածքում պաշտպանվելու, բայց ոչ Ռուսաստանին հարվածելու համար, լրագրողներին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Առաջին օրվանից մենք հստակ հայտարարել ենք, որ Ուկրաինային զենք ենք տրամադրելու՝ պաշտպանելու ռուսական ագրեսիայից, պաշտպանելու իրենց սահմաններում։ Մենք չենք տրամադրում զենք, որը թույլ կտա ուկրաինացիներին հարձակվել Ռուսաստանի վրա իրենց տարածքից։ Նախագահ Բայդենը հասկացրել է, որ մենք չենք պատրաստվում պատերազմի կողմ լինել, բայց մենք կաջակցենք Ուկրաինայի ջանքերին՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



