Թուրքիայում գնդակահարել են ԻԼԻՊ-ին քննադատած սիրիացի լրագրողին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիացի լրագրող Նաջի Ջերֆին, ով քննադատել է ԻԼԻՊ-ին, գնդակահարել են թուրքական Գազիանթեփում, հաղորդում է Cumhuriyet պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը: Պարբերականի տվյալներով՝ կրակոցն իրականացվել է խլացուցիչ ատրճանակով: Հաղորդվում է, որ Թուրքիայում սիրիացի լրագրողների սպանության առաջին դեպքը չէ:
Նմանատիպ հանցագործություն է տեղի ունեցել հոկտեմբերի 30-ին: Շանլըուրֆա քաղաքում սպանվել է Al Watan սիրիական թերթի երկու լրագրող, որոնք նույնպես քննադատել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների գործողությունները: Նրանց կոկորդը կտրել են վարձակալած բնակարանում:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



