Ադրբեջանը ԱՀԿ-ից խնդրել է կապիկի ծաղկի ախտորոշման թեստեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ խնդրելով երկրին տրամադրել թեստեր՝ կապիկի ծղիկ հիվանդության հայտնաբերման համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էլվին Հաջիևին։
Հաջիևի խոսքով՝ Բաքուն դիմում է ուղարկել ԱՀԿ՝ թեստեր տրամադրելու խնդրանքով։ Միաժամանակ նշվում է, որ մինչ այժմ Ադրբեջանում այս վիրուսով վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել։
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ աշխարհում կա կապիկի ծաղկի 257 հաստատված դեպք, իսկ 23 երկրում՝ 120 կասկածելի դեպք։ Կազմակերպությունը վիրուսի տարածման ռիսկը գնահատում է չափավոր, սակայն չի բացառում, որ իրավիճակը կարող է վատթարանալ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



