Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդեն մտածում ենք երրորդ զավակի մասին. Ծովինար Մարտիրոսյան

ՖՈՏՈ

Aysor.am-ը գրում է.

Դերասան-ամուսիններ Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանը 2016 թվականը կդիմավորեն աշխատանքային մթնոլորտում՝ լիակատար ազատություն ընձեռելով իրենց փոքրիկներին:

«Ես և Նարեկը ամսի 31-ի գիշերը աշխատանքի բերումով տանը չենք դիմավորի, սակայն հունվարի 1-ից Ամանորը կնշենք մեր տանը՝ սպասելով մեր սպասված ու անսպասելի հյուրերին: Տղաներս Նոր տարվա գիշերը կանցկացնեն Նարեկի ծնողների տանը ու դա նրանց համար իսկական տոն է, քանի որ սկեսուր-մայրիկս, ի տարբերություն ինձ, ոչ մի արգելք նրանց դիմաց չի դնում, թույլ է տալիս անել այն, ինչ ցանկանում են: Հունվարի մեկին արդեն Ձմեռ պապիկը նվերներով իրենց կայցելի»,- Aysor.am-ին ժպիտով տեղեկացրեց դերասանուհին:

Յուրաքանչյուր ընտանիք ունի ավանդույթներ, որոնք աչքի են ընկնում հատկապես տոնական օրերին: Ավանդական են նաև խոզի ազդրն ու տարիների ընթացքում երբեք չհնացող հայկական տոլման: «Մեր ընտանիքում մեծ ու հրաշալի ավանդույթ է տոնածառ զարդարելը, որին մասնակցում ենք ամբողջ ընտանիքով: Ինչ վերաբերում է կերակրատեսակներին, ապա այո, առանց «խոզի բուդ» չի լինի, սակայն մեկտեղ՝ անշուշտ, նորություններ ևս կլինեն մեր տոնական սեղանին»,- նշեց մեր զրուցակիցը:



Ամանորի բաղկացուցիչ մաս է կազմում նաև նվերներ ստանալն ու նվիրելը, որոնց հարցում մեր դերասանուհին դեռևս շտապողականություն չի դրսևորում. «Ժամանակս մի քիչ սուղ է, այդ պատճառով դեռ նվերներ չեմ գնել: Բայց կփորձեմ ընտրել այնպիսի բաներ, որոնք ոչ միայն ինքնատիպ են, այլև անհրաժեշտ: Ես երկար եմ նվերներ փնտրում ու ընտրում, անընդհատ մտավախություն ունեմ, որ կարող է դիմացինիս դուր չգալ: Ի վերջո, այդ անակնկալներն են գեղեցկացնում մեր տոնը: Իհարկե, ինքս էլ սիրում եմ նվերներ ստանալ, բայց ասեմ, որ ինձ համար հարազատ մարդու խորհուրդն ու խոսքը առավել է նվերից»: 

Նրա հիշողության մեջ առավել տպավորվել է տարիներ առաջ անցկացրած Ամանորը, երբ առաջին անգամ տոնական օրվան պատրաստվում էր ինքնուրույն. «Շատ լավ հիշում եմ այն Ամանորը, երբ ես և Նարեկը ծնողներից առանձնացանք ու առաջին անգամ մենք մեր ուժերով ամեն ինչ կազմակերպում էինք: Մինչ այդ ես խոհանոցում այդքան էլ ակտիվ չէի: Այդ օրը մեր ընկերները մեր տանն էին երեկոյան ժամը 21:00-ից ու տարին շատ արագ անցավ: Չնկատեցինք էլ, թե երբ խփեցին 12 զարկերը, քանի որ խնջույքը վաղուց սկսված էր: Չնայած, բոլոր տարիներն էլ հետաքրքիր են եղել»:



2015 թվականը ամուսնինների համար բեղմնավոր տարի է եղել, 2016-ից էլ սպասելիքները քիչ չեն: «Անցնող տարին ինձ համար հետաքրքիր ու գեղեցիկ էր: Ցանկանում եմ, որ եկող տարին բոլոր հայերիս համար բարի լինի, խաղաղ երկինք ունենանք մեր գլխավերևում: Թող մեր զինվորները խաղաղ ծառայեն ու վերադառնան, բացականեր չլինեն: Երեխաներն էլ առողջ լինեն ու անհոգ մանկություն ունենան: Մեծ սեր համայն մարդկությանը»:

Մեր այն հարցին, թե արդյոք ամուսինները չեն պատրաստվում եկող տարի իրենց երկու որդիներին քույրիկ նվիրել՝ Ծովինար Մարտիրոսյանը ծիծաղելով պատասխանեց: «Դեռ ոչ, մի քիչ շուտ է: Չնայած խոստովանեմ, որ արդեն մտածում ենք երրորդ զավակի մասին»:

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայիԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Ջուր չի լինելու մինչեւ 19:00-ն. հասցեներ Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»